Գլխավոր էջ Նորություններ Ուկրաինայում արձանագրվել է վարակման 1464 դեպք

Ուկրաինայում արձանագրվել է վարակման 1464 դեպք

476
0

Ուկրաինայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1464 դեպք։ Մեկ օրում Covid-19-ից մահացել է 21 մարդ։ Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուկրաինայում հասել է 92 820 մարդու։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 2,1 հազարի է հասել, իսկ առողջացածների ընդհանուր թիվը մոտ 49 հազար է։

Աշխարհում օգոստոսի 17-ին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 22 միլիոնի։ Առողջացածների թիվն ավելի քան 14,5 միլիոն է, մահացածների ընդհանուր թիվը մոտ 774 հազար մարդ է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ