Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի «Արարատ» ակումբում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. ակումբը դիմել է ՀՖՖ–ին

«Արարատ» ակումբում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. ակումբը դիմել է ՀՖՖ–ին

567
0

Կորոնավիրուսի դեպքերն «Արարատ» ֆուտբոլային ակումբում  ավելացել են։ Այս մասին MedMedia.am-ի հետ զույցում ասաց ակումբի մամուլի քարտուղար Գրիգոր Գրիգորյանը։

«Ցավոք, անցկացված ՌՆԹ/PCR թեստերի արդյունքներով «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այսպիսով, երկու թիմերում ընդհանուր առմամբ ունենք 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ՝ 5-ը «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմից»,-նշեց Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ ստեղծված իրավիճակը  լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։

«Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ» — «Արարատ» հանդիպումը»,-տեղեկացրեց նա։

Գրիգորյանը հավելեց, որ դեռևս ֆեդերացիայից պատասխան չեն ստացել, թեպետ սպասում են․«Մի քանի ժամ առաջ ենք դիմել, պատասխան դեռ չենք ստացել»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ