Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին

Արսեն Թորոսյանը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին

1151
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում: Նախարարը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին` որպես խորհրդի անդամ:

ԳԱՎԻ միջազգային դաշինքը միավորում է զարգացող երկրներին և դոնոր կազմակերպություններին` իմունիզացիայի մակարդակի բարձրացման և մարդկանց կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:

Միջազգային դաշինքը երկրներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ինչպես ֆինանսական, այնպես էլ մեթոդաբանական օգնություն` աջակցելով իմունոկանխարգելման ծրագրերի համակարգման և կատարելագործման մեխանիզմների միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մշակմանը:

Մանրամասն` http://moh.am/#1/2448

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ