Գլխավոր էջ Օրվա թեման Սոլակում, ժայռից ընկած տղայի առողջականի մասին

Սոլակում, ժայռից ընկած տղայի առողջականի մասին

1654
0

Երեկ, օգոստոսի 16-ին  Կոտայքի մարզի Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Նա ունեցել է  համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք: Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։

Նշենք, որ դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրջեջ-փրկարարական ջոկատը և տեղանքի անանցանելիության պատճառով մոտ 1 կմ փրկարարները, բժիշկներն ու մեծ թվով գյուղացիներ ոտքով են անցել, այնուհետև երեխային, ով մոտ 20 մ գլորվել է ձորը, պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Medmedia.am-ն այսօր, օգոստոսի 17-ին կապ հաստատեց Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանի հետ, ով տեղեկացրեց, որ երեկվա համեմատ, այսօր, տղայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Կատարվել է գլխի վրահատություն։

« Այս պահին նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, գիտակից է, բայց քնեցվում է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել է նա։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ