Գլխավոր էջ Նորություններ Ֆիլիպիններում հայտնաբերվել է ավելի վարակիչ շտամ

Ֆիլիպիններում հայտնաբերվել է ավելի վարակիչ շտամ

475
0

Ենթադրաբար Ֆիլիպիններում հայտնաբերվել է COVID-19 հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսի մուտացիայի ենթարկված եւ ավելի վարակիչ շտամ, հայտնում է The Straits Times-ը։

Գենոմի ֆիլիպինյան կենտրոնի տվյալներով՝ G614 շտամը սկզբնական D614 շտամի հետ միասին հայտնաբերվել է Քեսոն Սիթիում վարակվածների նմուշների մեջ։

«Չնայած այս տեղեկությունը հաստատում է Ֆիլիպիններում G614-ի առկայությունը, մենք նշում ենք, որ բոլոր նմուշները հայտնաբերվել են Քեսոն Սիթիում, եւ հնարավոր է՝ իրենցից չեն ներկայացնում ամբողջ երկրի համար մուտացիոն լանդշաֆտ»,- նշել են կենտրոնից։

Ընդ որում՝ գիտնականները հստակեցնում են, որ չկա այն բանի հստակ հաստատումը, որ G614-ի փոխանցողներն իսկապես ավելի վարակիչ են, քան նրանք, որոնց մոտ հայտնաբերվել էր սկզբնական շտամը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ