Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Հիպնոսը՝ կորոնաֆոբիայի դեմ լավագույն պայքար

Հիպնոսը՝ կորոնաֆոբիայի դեմ լավագույն պայքար

1401
0

Հիպնոսը  հոգեկանի հատուկ վիճակ է, որի մեջ մարդուն կարելի է դնել որոշակի մեթոդների օգնությամբ։ Հիպնոսն առաջ է գալիս ֆիզիկական թույլ և միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ։ Ինչպե՞ս են մարդուն հիպնոսի ենթարկում, ինչի՞  համար է այն գործածվում, ի՞նչ հմտություններ պետք է ունենա հոգեբանը, որպեսզի կարողանա մարդուն հիպնոսի ենթարկել, այս և այլ հացերի շուրջ Medmedia.am-ը զրուցել է հոգեբան, դոցենտ Հակոբ Դաշյանի հետ։

Ըստ մասնագետի՝ հիպնոսը  կարելի է գործածել գրեթե բոլոր առողջական խնդիիների պարագայում, քանի որ դրա միջոցով կարող ենք ազդել մարդու նյարդային ողջ համակարգի վրա,հանգստացնելով լարվածությունները ,կառավարել զգայարանները,ցավազրկել , ինչպես նաևկառավարել վախերը,ազդել օրգան համակարգերի վրա։

« Հիպնոսի միջոցով կարելի է վերցնել կախվածությունները, մոլուցքները,վախերը ,նևրոստիկ խնդիրները,հոգնածությունը,դեպրեսիան,սթրեսները։ Անգամ պոտենցիայի հետ կապված խնդիրներին կարելի է լուծում տալ։ Հիպնոսը հատուկ քնանման վիճակ է,բայց քուն չէ, որն առաջ է գալիս ֆիզիկական թույլ ու միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ»,-նշեց հոգեբանը:

Դաշյանի հավաստմամբ՝ հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց ուժեղանում է մարդու ներշնչողականությունը և տեղի են ունենում հոգեբանական խոր փոփոխություններ: Գիտակցական քնի հետ զուգահեռ արթնանում է մարդու ենթագիտակցությունը ,որտեղ պահուստավոված են մարդու բոլոր խնդիրները։

Հոգեբան փաստում է, որ հիպնոսը շատ արդյունավետ է խաղերից կախվածությունների համար։

Այն արդյունավետ է նաև անքնության պարագայում։ Անքնությամբ տառապող կամ խորը չքնող մարդիկ կարող են հիպնոսի միջոցով բարելավել քնի որակը։ Այն կարող է ընդհանրապես ազատել քնաբերից, որը ոչ միանշանակ արդյունք է տալիս:

« Հիպնոսի միջոցով մենք կարողնում ենք կարգավորել հիշողության հետ կապված խնդիրները , այն նաև մարզիկներին ազատում է գերհոգնածությունից,լարվածությունից և այլ խնդիրներից։ Այն նաև օգնում է ազատվել ֆոբիաներից ,կպչուն,սևեռուն մտքերից»։

Հիպնոսի ընթացքում, մասնագետները  մարդու մոտ արթնացնում են ենթագիտակցություն, գիտակցականը քնում է,երբեմն խորը ,երբեմն կառավարելի իր իսկ կողմից։

«Հիպնոսի ժամանակ լինում է նաև այնպիսի վիճակ, երբ պացիենտը չի հասկանում ,որ հիպնոսի մեջ է ,այդ վիճակը բոլորիս հետ էլ կատարվում է ,ֆիլմ դիտելիս,երաժշտություն լսելիս,դասախոսություն կամ գիրք կարդալիս, երբ մարդը սկսում է հոգնել, օրգանիզմի պատասխան հանգստացնող ռեակցիան է աշխատում, հիպնոսի տեսքով, բոլորն էլ դա պարբերաբար զգում են , բայց չգիտեն ու չեն գիտակցում ,որ դա հենց հիպնոս է»։

Դաշյանը նշեց, որ պացիենտները, ցավոք,  ամենածայրահեղ վիճակում են դիմում ,երբ արդեն դիմել են բազմաթիվ միջոցների, սակայն արդյունքի չեն հասել։

« Հիպնոսի համար սեռատարիքային արգելք, անգամ 3-4 տարեկան երեխաների հետ  կարելի է հիպնոսով աշխատել։ Դա կատարվում է օրինակ՝ կակազության կամ մանկական վախերի դեպքում։ Դա հատուկ հնարք է ,որը կարող են կիրառել մայրերը։ Այսպես թե այնպես ,բոլորս պարբերաբար ենթարկվում ենք հիպնոսի,դա մեր օրգանիզմի աշխատանքի մի մասն է,բոլորն էլ ենթարկվում են ,հագկապես նրանք ,ովքեր չեն հավատում»։

Մասնագետի հավաստմամբ՝  հիպնոսից հետո մարդիկ կարող են ազատվել նաև տհաճ հիշողություններից, որոնք ցավ են պատճառում անհատին։

« Հնարավոր է, որ մարդը հիպնոսից հետո ինչ ինչ բաներ հիշի, այսինքն ոչ լիարժեք մոռանա տհաճ իրադարձությունները, սակայն պրոցեդուրայից հետո այն իր համար տանելի կլինի ու անհարմարություն չի պատճառի»։

Հարցին, թե չկա՞ մտավախություն, որ պացիենտին հիպնոսի ենթարկելուց հետո նա այդ վիճակից այլևս դուրս չի գա, մասնագետը նշեց, թե չկա այդպիսի մտավախություն և նման բան դեռ չի պատահել։

« Պացիենտը կարող է պարզապես երկար քնել ,բայց որոշակի ժամանակ հետո հիպնոսային քունը վերածվում է սովորական քնի,եթե ռապորտը չպահվի»։

Դաշյանը նշեց, որ համավարակի այս ընթացքում խնդիրներ ունեցողների ու դիմողների թիվն ավելացել է․

« Համավարակն էլ ավելի է շատացրել խնդիր ունեցողների քանակը։ Ոչ միայն կորոնավիրուսը ,այլ բոլոր վարակներն ունեն հոգեբանական կողմ, դրանք հիմնականում  ի հայտ են գալիս վախերի տեսքով։ Կորանավիրուսը առաջացնում է նաև հոգեբանական լուրջ խնդիրներ,արդեն իսկ առաջացել է կորոնաֆոբիա։ Դա արտահայտվում է վախերի ու կպչուն մտքերի տեսքով։ Վախերը արտահայտվում են հատկապես հաճախակի լվացվելու տեսքով, վախ կորոնավիրուսով վարակվելուց,վախ շփումից ,վախ բաց տարածությունից, փակ տարածությունից և այլ հոգեբանական խնդիրներ»,-սահմանափակեց մասնագետը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ