Գլխավոր էջ Գլխավոր «Ես ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում». Մարուքյանը՝ Արսեն...

«Ես ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում». Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

1109
0

Ես ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը:

«Ես ասել եմ, որ խմբակցությունը դեռեւս վերջնական որոշում չունի առողջապահության համապարփակ ապահովագրման վերաբերյալ, բայց ես իմ կարծիքն ասել եմ, որ դա ևս 6 տոկոս չարդարացված բեռ է աշխատող մարդկանց վրա»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով Առողջապահության նախարարն ուզում է երեւալ ամենաշատ ռեֆորմ առաջարկող նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավն է եւ ընդունելի:

«Ինչ վերաբերում է մեր ընտրողներին, նախարարն ավելի լավ կանի ինքն իրենց ընտրողներով զբաղվի: Նաեւ գրել էր, թե ընդդիմություն եմ ուզում: Եթե ինքը կարծում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խորը թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ: Ես ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում»,- ընդգծեց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանը facebook-ի իր էջում գրել էր.

«Պարզվում է ընդդիմադիր խմբակցություններից մեկն էլ է դեմ առողջության համապարփակ ապահովագրությանը։

Ավելին, պարզվում է կա՛մ իրենք են տրվել երեկ նշածս մանիպուլյացիաներին, կա՛մ էլ հենց իրենք են մանիպուլացնում։

Ու այլ կարևոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում։ Ուրախ եմ, որ դեմ եք, դրանով շատ հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին, որ չեք ուզում Հայաստանում կայացած առողջապահություն ունենալու, որի ծառայություններից օգտվելը աղետալի բեռ չի լինի նրա քաղաքացիների վրա»:

Գրառումը կարդացեք նաև՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1077374509115480&id=336154206570851

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ