Գլխավոր էջ Նորություններ Քննարկվել են առավել արդյունավետ աշխատելուն ուղղված խնդիրներ. ԱԱՏՄ

Քննարկվել են առավել արդյունավետ աշխատելուն ուղղված խնդիրներ. ԱԱՏՄ

961
0

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված հարցեր։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ արդեն հաստատվել են տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության եւ ստուգումների տարեկան ծրագրերը՝ որպես այդպիսին առաջին անգամ, եւ, ըստ այդմ, եկող տարվա աշխատանքներն արդեն առավել հասցեական ու ծավալուն պետք է լինեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մարզային շենքային պայմանների բարելավմանը, մարզերում առկա թափուր հաստիքների համալրմանն առնչվող հարցեր։

Հակոբ Ավագյանը շեշտել է համակարգային հարցերին թիմային լուրջ մոտեցում ցուցաբերելու կարեւորությունը՝ նկատելով, որ այս տարի տեսչական մարմնի կողմից արդեն հարուցվել է 1300 վարույթ՝ նախորդ տարվա 208-ի դիմաց։
Քաղաքացիներին հուզող խնդիրներն առավել լսելի դարձնելու նպատակով քննարկվել է տարածքային կենտրոններում նրանց ընդունելության օրեր նշանակելու հարցը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ