Գլխավոր էջ Գլխավոր «Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն»․ Փաշինյան

«Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն»․ Փաշինյան

463
0

BBC HARDtalk հաղորդման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակին և համաճարակի ընթացքում Հայաստանի իրականացրած քաղաքականությանը: Ամեն դեպքում Հայաստանի ղեկավարը չի շտապում գնահատականներ տալ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության իրականացրած և իրականացվող գործողություններին:

Նրա կարծիքով՝ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում:

«Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն: Եվ այդ ռազմավարությունը համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հայտարարել է նաև, որ Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ