Գլխավոր էջ Գլխավոր Անդրեաս Ղուկասյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Անդրեաս Ղուկասյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

670
0

Այսօր՝ օգոստոսի 14-ին, կառավորության դիմաց ընդդեմ Ամուլսարի շահագործման ակցիա էր անցկացնում Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանը։ Վերջինս նշեց, որ դեռ տասնամյակներ առաջ Ամուլսարում  իրականացվել են երկրաբանական-հետախուզական աշխատանքներ, որի արդյունքում հայտնաբերվել է ուրան։

«Նույն ուսումնասիրության արդյունքում, պարզ է դարձել, որ կա 76  տոննա ուրան, որը բավականին մեծ քանակ է։ Նման պաշար հայտնվել է 1954 թվականին ուսումնասիրության արդյունքում։ Ըստ էության, դա այն տարածքն է, որտեղ  Լիդիան Արմենիան իր աշխատանքներն է ծավալում»,-նշեց նա։

Ղուկասյանի խոսքով՝ վերընշված զեկույցը եղել է հույժ գաղտնի և չորս օրինակով․«Զեկույցն ինձ փոխանցել են մի խումբ գիտնականներ, դեռ նախորդ տարի։ Այլ փորձագիտական եզրակացություններում բացակայում էր որևէ հիշատակում ուրանի վերաբերյալ։ Հենց նման բացահայտման պատճառով, գիտնականները  դիմեցին մեզ՝ խնդրելով զեկույցը հրապարակել»։

Նա ասաց, որ այժմ  է հայտնում եզրակացության մասին, քանի որ տեսնում է՝ կա մտավախություն, որ հանքը շահագործվելու է։

«Կարծում եմ՝ այս ինֆորմացին կարևոր նշանակություն ունի մեր քաղաքացիների և պետական մարմինների համար։ Եվս մեկ անգամ պետք  է նշել՝ Ամուլսարը ռադիոակտիվ սար է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ