Գլխավոր էջ Գլխավոր Կինը մահացած ամուսնուց երկվորյակ է ունեցել

Կինը մահացած ամուսնուց երկվորյակ է ունեցել

621
0

Բրիտանական Բրիսթոլ քաղաքի բնակչուհի Լյուսի Քելսոլը երեք տարի առաջ մահացած ամուսնուց երկվորյակ է ունեցել․ կինն արտամարմնային բեղմնավորման միջոցով է հղիացել, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Լյուսին ամուսնու՝ Դևիդ Քելսոլի հետ ամուսնացել է 2012 թվականին։ Զույգը տարիներ շարունակ փորձել է երեխա ունենալ, սակայն ապարդյուն։

Ամուսնությունից երկու տարի անց տղամարդու մոտ կոկորդի քաղցկեղ են հայտնաբերել, որից հետո զույգը որոշել է սաղմեր սառեցնել, որպեսզի Դևիդի մահվան դեպքում կինը կարողանա իրականացնել իրենց երազանքը՝ երեխա ունենա։

«Մահվանից մի քանի օր առաջ նրան ասացի, որ իր համար երեխա եմ ունենալու։ Դա շատ երջանկացրեց նրան։ Նա հրաշալի հայր կլիներ»,- նշել է 37-ամյա Լյուսին։

Ամուսնու մահվանից հետո այս եղանակով բեղմնավորման երկրորդ փորձից հետո բրիտանուհին 2019 թվականին հղիացել է և երկու առողջ երեխա լույս աշխարհ բերել։

«Ամեն օր ես տղաներիս պատմելու եմ իրենց հոր մասին, որպեսզի նա իրենց կյանքի մի մասը լինի․․․Դևիդը միշտ մեր սրտերում է մնալու»,- ընդգծել է Լյուսին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ