Գլխավոր էջ Գլխավոր «Դեղերը չտալու խնդիր ուղղակի չի կարող լինել»․ պարզաբանում

«Դեղերը չտալու խնդիր ուղղակի չի կարող լինել»․ պարզաբանում

634
0

Այսօր՝ օգոստոսի՝ 13-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում  Եկմալյան փողոցի բնակիչները։ Ակցիայի ընթացքում մի տիկնոջ ինքնազգացողությունը վատթարացավ,  ժամանեց շտապօգնության մեքենան և նրան տեղափոխեցին։

Կինը, ինչպես ներկայացրին Եկմալյանի բնակիչները, երկար ժամանակ է, ինչ իրենց խնամքի տակ է։ Բնակիչներից մեկը հայտնեց․«Տիկին Բաթոյանը պարտավոր է հատկացնել Շուշանիկ Վարդանյանի դեղերը։ Մի տարի է՝ դեղեր է գրված, դեղերը չի հատկացնում 1-ին կարգի հաշմանդամին։ Մի քանի անգամ ինսուլտ է խփել, դեղեր են անհրաժեշտ»։

Բնակիչների հայտնածը փորձեցինք ճշտել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանից։

«Եթե որևէ մեկն ունի հաշմանդամություն, ապա իր հաշմանդամության խմբում և վերականգնողական անհատական ծրագրի մեջ շատ հստակ գրված է, թե որ առողջապահական ծրագրերից կարող է օգտվել անվճար, ինչ դեղեր կարող է անվճար ստանալ, որոնք կարող է ստանալ արտոնյալ պայմաններում և որոնք չեն մտնում իր բուժման հիմնական ցուցումների մեջ»,-տեղեկացրեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ մեր նշած մասնավոր դեպքին ծանոթ չէ․«Այնուամենայնիվ, եթե խնդիրը առողջապահական է, մենք առողջապահական ծառայությունների մատուցման մասով որևէ իրավասություն չունենք։ Մեր իրավասությունը քաղաքացուն բժշկա-սոցիալական փորձաքննության ենթարկելն է և, ըստ այդմ՝ համապատասխան հաշմանդամության կարգը սահմանելը։ Եթե քաղաքացին ունի հաշմանդամության կարգ, ապա նա կարող է օգտվել իր անհատական-վերականգնողական ծրագրով, իր համար սահմանված բոլոր տեսակի ծառայություներից և դեղորայքից։ Այսինքն՝ այստեղ դեղերը չտալու խնդիր ուղղակի չի կարող լինել»։

Նա նշեց, որ այդ ամենը կատարվում ըստ պատշաճի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ