Գլխավոր էջ Գլխավոր Բնության գրկում և սեփական ավտոմեքենայում դիմակ կրելու արգելքը կվերանա

Բնության գրկում և սեփական ավտոմեքենայում դիմակ կրելու արգելքը կվերանա

805
0

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 12-ին,  Ազգային ժողովում արտակարգ դրության երկարաձգման հարցով հրավիրված արտակարգ նիստում, ներկայացնելով  սահմանված մեղմացումները՝ հայտնեց, որ օգոստոսի 12-ից սկսած` անձնական ավտոմեքենաներում դիմակ դնելու պահանջը վերացվելու է։ Այդ պահանջը պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում։

«Հանվելու է նաև հանրային վայրերում դիմակ դնելու կանոնը, օրինակ` բնության գրկում, անտառներում»,- նշեց Ավինյանը։

Պարետը  նաև հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում վերանայելու է նաև հանրային սննդի օբյեկտներում մեկ սեղանի շուրջ նստելու համար սահմանված անձանց առավելագույն թիվը։ Ըստ Ավինյանի՝ որոշումը,  առաջիկայում կհրապարակվի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ