Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞ւ է օրգանիզմը քաղցր, թթու, դառը և աղի «պահանջում»

Ինչո՞ւ է օրգանիզմը քաղցր, թթու, դառը և աղի «պահանջում»

2055
0

Մարդու օրգանիզմն այնքան «խելացի» է, որ ցանկացած պահանջմունքի ու խնդրի մասին դեռ վաղ շրջանում ահազանգում է, սակայն այլ հարց է, թե որքանով ենք մենք ականջալուր լինում:     Medmedia.am-ի առաջարկով բժիշկ-կինեզոլոգ Դավիթ Գրիգորյանն առանձնացրել է մի քանի երևույթ: «Վերլուծենք թե ինչը չի բավարարում մեր օրգանիզմում, երբ մենք քաղցր, աղի կամ յուղոտ որևէ բան ենք ուզում»,-նշեց մասնագետն ու հավելեց. «Հարկ է նշել, որ եթե մենք ինչ-որ բան ենք ուզում, նշանակում է, դա մեզ չի բավականացնում»:

Այսպիսով, եթե աղի ինչ-որ բան եք ուզում, ապա՝

  1. Օրգանիզմը ջրազրկված է:

«Փրկության» բաղադրատոմսը շատ պարզ է. ավելի շատ ջուր խմեք:

  1. Անբավարար քլորիդներ:

Ավելի շատ օգտագործեք ձուկ և ծովամթերք, անցեք ծովային աղի: Փորձեք այծի կաթ խմել:

  1. Ինֆեկցիայի օջախ:

Խորհրդակցեք մասնագետի հետ:

Թթու ուտելու պահանջ կա

  1. Ձեր կերակուրը չափազանց անալի է, իսկ օրաբաժնի մեջ մտնում են միայն «չեզոք» մթերքներ (խաշած միս և ձուկ, կարտոֆիլ և կաթ): Ավելացրեք աղը:
  2. C վիտամինի դեֆիցիտ և մագնիումի պակաս:

Կերակրի մեջ օգտագործեք ընկուզեղեն, սերմեր և ընդեղեն:

  1. Պրոբլեմներ կարող են լինել լեղապարկի և լյարդի հետ:

Դիմեք մասնագետի:

Դառը կամ կծու ինչ-որ բան եք ուզում

  1. Քիչ կերեք յուղոտ կերակուր: Օրգանիզմը դառը կամ կծու է ուզում, երբ այնտեղ կա յուղի ավելցուկ:
  2. Եթե վերևում նկարագրված դեպքը Ձեր տարբերակը չէ, ապա կարող է պրոբլեմը կապված լինել ստամոքսի հետ: Դիմեք մասնագետի:
  3. Կծվի պահանջ հաճախ լինում է ինտոքսիկացիայի ժամանակ:

Յուղոտ ինչ-որ բան եք ուզում

  1. Ձեր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձր է:
  2. Դուք ճարպակալում ունեք:
  3. Եվ դրա պատճառով յուղոտ կերակուրը լրջորեն կրճատել եք:
  4. Ճարպալուծող վիտամինների պակաս:

Ինչպես պակասեցնել յուղոտ կերակուր ուտելու ցանկությունը: Կերակրի մեջ շատ օգտագործեք պանիր, կաթնամթերք և կաղամբ բրոկոլի:

Քաղցր ինչ-որ բան եք ուզում

  1. Քրոմի, ֆոսֆորի կամ տրիպտոֆանի պակաս:

Գնեք դեղատնից քրոմի պրեպարատ, և պրոբլեմը կլուծվի:

Տաթև Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ