Գլխավոր էջ Գլխավոր «Կորոնավիրուսի բռնկման 2-րդ ալիքի հավանականություն կա»․ պարետ

«Կորոնավիրուսի բռնկման 2-րդ ալիքի հավանականություն կա»․ պարետ

540
0

Հավաքների ազատության իրավունքը վերականգնվում է և որևէ այլ սահմանափակում, քան հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ դիմակների կրումը և սոցիալական հեռավորության պահպանում, չկա: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա շեշտեց, որ ո´չ ժամային, ո´չ էլ քանակական սահմանափակումներ չեն լինելու:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ արդյոք ռիսկերը հաշվարկել են, քանի որ եղանակային պայմանների փոփոխմամբ կարող է վարակն ակտիվանալ և այս առումով հավաքների, միջոցառումների անցկացումը, մասնակիցների քանակի ավելացումը ռիսկեր պարունակո՞ւմ են,  թե չէ:

Տիգրան Ավինյանը նշեց, որ միանշանակ յուրաքանչյուր մեղմացում պարունակում է համաճարակային թվերի աճի որոշակի ռիսկեր, և Կառավարությունը փորձում է «հնարավորինս բալանսավորված քաղաքականություն վարել մեղմացումների առումով»:

«Համաճարակային իրավիճակի բարելավման հետ տրամաբանական է, որ գնում ենք որոշակի մեղմացումների: Կարծում եմ՝ շարունակելու ենք գնալ մեղմացումների, եթե դինամիկան շարունակվի դրական մնալ: Այնուամենայնիվ, միանշանակ ճիշտ եք, որ երկրորդ հնարավոր ալիքի հավանականությունը կա: Այդ առումով հիմնական ռիսկը կապված է լինելու հանրակրթական դպրոցների բացման հետ, որտեղ ենթադրվում է մեծաքանակ մարդկանց տեղաշարժ: Այնուամենայնիվ, մեր գնահատմամբ՝ այդ ռիսկը ևս կառավարելի է. թե´ առողջապահական համակարգն է պատրաստ որևէ հնարավոր բռնկման, և թե´ մենք կառավարման պլաններով ունենք այլընտրանքային խստացումների մեխանիզմներ, որոնք որոշակի թվերի պայմաններում իրականացնելու ենք»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ