Գլխավոր էջ Գլխավոր «Հայաստանում արտակարգ դրություն որպես այդպիսին չկա»․ Սարգիս Ալեքսանյան

«Հայաստանում արտակարգ դրություն որպես այդպիսին չկա»․ Սարգիս Ալեքսանյան

620
0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշվում էր, որ այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ  խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, քանի որ իրենց պնդմամբ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնում երկրի բոլոր ոլորտներին, մինչդեռ ողջամիտ սահմանափակումները կարող ենք շարունակել պահպանել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, որոնց լրամշակմանը պատրաստ են մասնակցություն ունենալ և աջակցել, որ արագ ընդունվեն։ Medmedia.am-ը կապ հաստատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հետ։ Մեզ հետ զրույցում պարոն Ալոքսանյան ասաց, որ նախագիծն այսօր է ներկայացվելու ԱԺ, այն կա՛մ կընդունվի, կա՛մ կմերժվի։

«Մեր կարծիքով արտակարգ դրության երկարաձգման հիմքեր չկա, քանի որ շատ քիչ սահմանափակումներ են մնացել։ Մեր գործիքակազմը միայն նախագիծը ներկայացնելն է, եթե մերժվի մենք էլ անելիք չենք ունենա» ։

Անդրադառնալով համավարակի դեմ տարվող պայքարին պատգամավորն ասաց, որ եթե իրատես նայենք, ապա կտեսնենք, որ այսօր Հայաստանում արտակարգ դրություն որպես այդպիսին չկա, քանի որ ամենակարևոր սահմանափակումների մասով արդեն մեղմացումներ կան։ Ի վերջո՝ պատգամավորը համակարծիք չէ  Արսեն Թորոսյանի ասած այն մտքին, որ արտակարգ դրության դեպքում նվազել է վարակվածների օրական ցուցանիշը։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ