Գլխավոր էջ Medmedia TV Դիմա՛կ կրեք, որ չտուգանվե՛ք․ Փաշինյան

Դիմա՛կ կրեք, որ չտուգանվե՛ք․ Փաշինյան

1001
0

Նիկոլ Փաշինյանն այսօր, օգոստոսի 12-ին, կառավարության արտահերթ նիստին անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին, նշել է,որ մենք ունեցանք տնտեսական ճգնաժամ, կորցրեցինք շուրջ 50 հազար աշխատատեղ, այս ամենի հետ մեկտեղ մարդկանց կողմից սահմանված կանոններն էլ շատ դժվարությամբ էին պահպանվում կամ ընդհանրապես չէին պահպանվում։

« Մենք նկատում էինք, որ մարդիկ իրենց բնակության վայրերում կուտակվում էին ու ոչ մի կերպ հակահամաճարակային կանոնները չէին պահպանում։ Անհնար է առանց քաղաքացիների աջակցության որևէ հաջողություն գրանցել։ Սկզբնական շրջանում պատկան մարմինների կողմից կոշտություն չէր ցուցաբերվում և մենք x պահի որոշում կայացրեցինք մեր քաղաքացիների  խնդրի խորությունը ուղիղ ներկայացնելու և սահմանափակումները խստացնելու։ Եթե հիմա մենք իրավիճակը ճիշտ չգնահատենք, ետ ենք գլորվելու դեպի հուլիս։ Այս դժոխքի միջով անցնելու ընթացքում ունեցանք 800 մահ միայն կորոնավիրուսից, բայց այսօր արդեն շանս ունենք աշնանը բոլորովին այլ պատկեր ստանալու»,-նշեց ՀՀ վարչապետը ու հավելեց, թե դիմակի կրման բացառիկ կարգապահություն է հարկավոր։

Նա նաև ասաց, որ տույժ ու տուգանքների հետ կապված կա քաղաքացիների դժգոհություն․

« Մարդկանց շրջանում կան դժգոհություններ, որոնք կապված են տուգանքների հետ։ Կրեք դիմակ ու մի՛ տուգանվեք։ Դա է այսօր մեր բոլորի անելիքը, քաղաքացիները ևս իրենց պատասխանատվության զգացումը բարձր պետք է պահեն։ Մասնավորապես, երբ պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել, անխուսափելիորեն կունենանք թվերի աճ, բայց անվտանգության կանոնների պահպանմամբ՝ կփորձենք զսպել հիվանդության բռնկումը »։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ