Գլխավոր էջ Medmedia TV Թորոսյանը՝ համավարակի հաղթահարման մասին

Թորոսյանը՝ համավարակի հաղթահարման մասին

1051
0

Այսօր, օգոստոսի 12-ին Կառավարության արտահերթ նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձավ արտակարգ դրության երկարաձգմանը։ Նա նշել է, որ շաբաթվա կտրվածքով 50-ից 100 դեպքով վարակվածության թվերի նվազում ունենք։

« Այսօր ունենք թվերի նվազեցման ռեալ հնարավորություն։ Հիվանդանոցներում ևս թեթևացում է նկատվում։ Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թվի իջեցում ունենք։ Կորոնավիրուսի հաղթահարման փուլը շարունակվում է։  Սահմանված սահմանափակումներն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը նպատակին ծառայեց։ Ամեն դեպքում 0 թվի նպատակ դեռ չպետք է դնենք, առաջիկայում պետք է բավարարվենք 100 կամ 50 նոր դեպքեր գրանցելով»,-նշել է Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ