Գլխավոր էջ Գլխավոր Արմեն Աշոտյանը կորցրել է 5 օր և 80 հազար դրամ

Արմեն Աշոտյանը կորցրել է 5 օր և 80 հազար դրամ

944
0

«Կորոնավիրուսային վարակի տարածման «առյուծի բաժինը» գործող կառավարության ապիկարության մեջ է»,- այս կարծիքին է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա ոչ պրոֆեսիոնալ է կազմակերպվել արտակարգ դրության սահմանափակումները։ Պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը հայտնվել Պարետատան ցուցակում․

«Կինս բժշկուհի է, հիվանդանոցում վարակված անձի հետ է շփվել, այդ պատճառով  ամբողջ բաժանմունքը Պարետատանը թեստ է հանձել։ Հաջորդ օրը մեզ տեղեկացրին, որ թեստի պատասխանը դրական է։ Ասացին, որ պետք է ինքամեկուսանանք։ Բնականաբար կատարեցինք օրենքի պարտադիր պահանջը։

Ամեն օր մեզ զանգում էին տարբեր ծառայություններից՝ Պարետատուն, ԱԻՆ, ՀՎԿԱԿ և այլն, ավելի զավեշտալի էր, որ բոլորը նույն հարցերն էին տալիս և ես այստեղից էլ հասկացա, որ առկա չէ մեկ ընդհանուր տեղեկատվական բազա, որ  մեկը զանգի լրացնի և այլևս մյուս ծառայությունները վարակված անձանց «տերորի» չենթարկեն։

Ինքս թերահավատորեն էի մոտենում վարակված լինելու փաստին՝ քանի որ ոչ մի կլինիկա չկար։ Վճարովի թեստ պատվիրեցինք, եկան տանը վերցրեցին և պատասխանը եկավ բացասական, կասկածներս էլ ավելի խորացան, բայց չէի մտածում, որ պետական մակարդակով արված թեստը կարող է սխալ լինել։ Մի քանի օր անց կրկին վճարովի թեստ հանձնեցինք  և կրկին պատասխանը ստացանք  բացասական։ Եվ միայն երկու անգամ վճարովի թեստ հանձնելուց հետո մեզ հաջողվեց պարետատանը պարտադրել, որ մեզ հանեն այդ ցանկից։

Ես և իմ ընտանիքը կորցրեցինք 5օր, մոտ 80 000 դրամ, նյարդեր, ժամանակ և ապրումներ ու այս ամենը միայն նրա համար, որ ապացուցենք, որ մենք հիվանդ չենք։

Ասում են թեստերը կեղծ-դրական չեն լինում, բայց մեր դեպքում պարզվեց, որ պետական մակարդակով արրված թեստը երկու անգամ հերքվեց մասնավորի կողմից»,- պատմեց Արմեն Աշոտյանը։

Բժշկական կրթություն ունեցող քաղաքական գործիչը կարծում է, որ կրկնավարկի դեպքերը հենց սխալ թեստավորման արդյունք են։ Նախ թեստավորում են, նստացնում տանը, ապա երբ անձը իրապես վարակվում է, ստացվում է, որ ունենք կրկնավարակի դեպք։

Այնուամենայնիվ  շնորհակալություն է հայտնում բուժաշխատողներին իրենց գործը պատվով կատարելու համար և ցավում է, որ աշխատանքից հեռացրին գեներալին (նակտի ուներ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին)։

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ