Գլխավոր էջ Գլխավոր Երբ տհաճ են քաղցրը, սառն ու տաքը. ատամների գերզգայունություն

Երբ տհաճ են քաղցրը, սառն ու տաքը. ատամների գերզգայունություն

1457
0

Եթե Ձեր ատամները դառնում են զգայուն կամ ցավոտ՝ տաք, սառը, քաղցր մթերքի կամ ըմպելիքների օգտագործման ժամանակ կամ սառը օդ շնչելիս, ապա, հավանակն է, որ Ձեզ մոտ ատամների գերզգայունություն է: Ի՞նչ խնդիր է սա և ինչպե՞ս է զարգանում, այս և մի շարք այլ հարցեր MedMedia.am-ը քննարկել է բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Ղահրամնյանի հետ:
«Հարկ է նշել, որ ատամների գերզգայունության ախտանշանները կարող են հայտնվել և նորից անհետանալ, սակայն սա չպետք է պատճառ լինի բժշկին չայցելելու համար»,-ասաց ատամնաբույժը: Վերջինիս խոսքով՝ ատամների գերզգայությունը ախտահարում է ատամի վզիկը կամ ատամի արմատի բաց հատվածները: «Հիվանդությունը զարգանում է, երբ ատամը պաշտպանող էմալը բարակում է կամ երբ իջնում է լինդը՝ բացելով դենտինը»,-նշեց Դավիթ Ղահրամանյանը:

Անրադառնալով խնդրի առաջացման պատճառներին, ստոմատոլոգն ընդգծեց, որ դրանք բազմազան են: «Պատճառ կարող է լինել ատամի էմալի մաշումը: Կոշտ մազերով խոզանակի օգտագործման արդյունքում կամ խոզանակով ատամները չափազանց ինտեսնիվ լվանալու հետևանքով հնարավոր է էմալը մաշվի»,-նկատեց զրուցկիցս ու հավելեց. «Նպաստող պայմաններից է նաև էմալի էրոզիան, որն առաջացել է թթու նյութերի բարձր պարունակությամբ ըմպելիքների և սնունդի ազդեցության ներքո»:

Շարունակելով միտքը Դավիթ Ղահրամանյանն առանձնացրեց հիվանդության առաջացման ևս երկու պատճառ. «Դրանք են, ատամի էմալի էրոզիա, որն առաջացել է բուլեմիայի կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության հետևանքով: Եվ վերջում հնարվոր է լնդի իջեցման հետևանքով ատամի արմատի բացումը լինի»:

Խոսելով կանխարգելումից, բժիշկն ընդգծեց, որ հարկավոր է օրը երկու անգամ 2 րոպեի ընթացքում լվանալ ատամները ատամի մածուկով, որը չի պարունակում մեծ քանակությամբ հղկող լցանյութեր: «Բացի այդ հարկավոր է օրը մեկ անգամ մաքրել միջատամնային տարածությունները ատամի թելով: Միարժամանկ անհրաժեշտ է քիչ քանակությամբ թթու նյութեր պարունակող ըմպելիքներ և սննդամթերք օգտագործել»,-ասաց Դավիթ Ղահրամանյանն ու ավելացրեց, որ պետք չէ մոռանալ գանգատների բացակայության դեպքում տարեկան երկու անգամ ստոմատոլոգին այցելելու մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ