Գլխավոր էջ Նորություններ Ինչպես սկսել նախաճաշը, որպեսզի այն չվնասի ձեր առողջությանը

Ինչպես սկսել նախաճաշը, որպեսզի այն չվնասի ձեր առողջությանը

895
0

Ըստ փորձագետների կա սննդամթերքի մի ցանկ, որը խորհուրդ է տրվում ուտել սոված փորին։ Մեր ամբողջ օրվա ինքնազգացողությունը կախված է այն սննդից, որից սկսել ենք մեր օրը։ Առավոտը պետք է սկսել ճիշտ նախաճաշից՝ բացառելով անցանկալի սննդամթերքը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նախաճաշը  պարտադիր բաղադրիչ է մեր ամբողջ օրվա համար։  Նախաճաշի շնորհիվ ամբողջ օրվա ընթացքում մենք ակտիվ ենք և նյութափոխանակությունն էլ ճիշտ է կազմակերպվում։

Կարևոր է իմանալ, թե ինչ պետք է ուտել սոված փորին՝ քիչ վնաս հասցնելու համար մեր օրգանիզմին։ Շատ սննդամթերքներ, որ մենք տեսնում ենք առավոտյան սեղանին, չի կարելի ուտել սոված փորին։

Ցիտրուսային մրգեր. դրանք կարող են ալերգիա առաացնել մարդկանց մոտ։ Ցիտրուսային մրգերը ծանրաբեռնում են լյարդը, եթե դրանք ուտեք դատարկ ստամոքսին։ Առավոտյան նարնջի հյութ խմելու պատճառով ձեզ մոտ կարող է առաջանալ գաստրիտ։ Նարնջի հյութի և ցիտրուսային մրգերի փոխարեն ավելի լավ է ուտել մի ափսե վարսակի փաթիլներով շիլա։

Կարելի է ուտել բանան. այն պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, ինչը բարելավում է սրտի աշխատանքը: Բայց սոված փորին կերած բանանը կարող է խանգարել կալիում-մագնեզիումի հավասարակշռությունը։ Բանանի նախաճաշից հետո ամբողջ օրը  դուք կլինեք տկար։

Հում բանջարեղենով նախաճաշը դատարկ ստամոքսի վրա կարող է հանգեցնել ոչ միայն գաստրիտների, այլև խոցերի: Դա պայմանավորված է թթուներից, որոնք առկա են թարմ բանջարեղենի մեջ, նրանք քայքայում են ստամոքսի պատերը։

Յոգուրտ՝ Միգուցե առավոտյան դատարկ ստամոքսին կերած յոգուրտից  մեծ վնաս չի լինի, բայց օգուտ էլ չի լինի։ Առավոտյան մարմինը լրացուցիչ բակտերիաների կարիք չունի, հետևաբար ավելի լավ է յոգուրտն  ուտել օրվա ընթացքում կամ երեկոյան:

Սառը ջուրը վնասում է մարսողական գործընթացին։ Սառը ըմպելիքները չպետք է օգտագործվեն  սնունդովի հետ միաժամանակ: Առավոտյան խմած սառը ջուրը դանդաղեցնում է ամբողջ օրվա համար սնունդ մարսելու գործընթացը:

Քաղցրավենիքով  նախաճաշի սիրահարները պետք է իմանան, որ այն կարող է հանգեցնի  շաքարախտի: Պարզվում է, որ ենթաստամոքսային գեղձը վաղ առավոտյան ի վիճակի չէ բավարար քանակությամբ ինսուլին արտադրել: Առավոտյան քաղցրավենիք ուտելը ձեր արյան շաքարը կբարձրացնի մինչը  անառողջ սահմանների, և ապագա առողջության հետ կապված խնդիրներ կունենաք։

 

Թարգմանության աղբյուր՝ med2.ru

Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ