Գլխավոր էջ Գլխավոր «Էրեբունի» ԲԿ-ում փրկել են բնածին արատ ունեցող հղիին

«Էրեբունի» ԲԿ-ում փրկել են բնածին արատ ունեցող հղիին

1151
0

Հոկտեմբերի 25—ին «Էրեբունի» ԲԿ էր ընդունվել 38 շաբաթական հղի կին՝ հետազոտվելու նպատակով։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կնոջ մոտ առկա է պերիպարտում կարդիոմիոպատիա, սրտի բնածին արատ, միջնախասրտային միջնապատի դեֆեկտ, պոլիմորֆ փորոքային էքստրասիստոլա, հակում դեպի սինուսային տախիկարդիա, միտրալ փականի անբավարարություն՝ 2-3 աստիճանի, եռփեղկ անբավարարություն՝ 2-3 աստիճանի, ընդհանուր կծկողականության անկում, արտամղման ֆրակցիա՝ 25 տոկոս, սրտի ձախ բաժինների հիպերտրոֆիա։

Հղիի կյանքին լուրջ վտանգ էր սպառնում և ամեն րոպեն կնոջ կյանքի համար կարող էր ճակատագրական լինել։

Հրավիրվեց կոնսիլիում, որի արդյունքում որոշվեց անմիջապես կատարել ծննդալուծում։ Կատարվեց կեսարյան հատում։ Վիրահատությունը հարթ ընթացք ունեցավ, առանց հեմոդինամիկ շեղումների, ավարտից հետո հիվանդը անմիջապես էքսուբացվեց և տեղափոխվեց ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ծնվեց 2540 գրամ քաշով, 45 սմ հասակով տղա։ Երեխային տեղափոխեցին նորածնային բաժանմունք։

Այժմ թե կինը, թե երեխան դուրս են գրվել, նրանք տանն են և իրենց կյանքի համար երախտապարտ են «Էրեբունի» ԲԿ-ի ողջ անձնակազմին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ