Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է բլեֆարոսպազմը, ո՞րն է դրա առաջացման պատճառը և ինչպե՞ս կարելի է...

Ի՞նչ է բլեֆարոսպազմը, ո՞րն է դրա առաջացման պատճառը և ինչպե՞ս կարելի է ազատվել այս խնդրից

859
0

Դեմքի մկանների ակամա կծկումները, որոնք հաճախ դառնում են աչքի թրթռոցի պատճառ, բավական տարածված խնդիր են։ Նման թրթռոցը, որը կոչվում է բլեֆարոսպազմ, սովարաբար կապված է լինում ընդհանուր գերհոգնածության հետ։ Սա պայմանավորված է լինում նրանով, որ գլխուղեղի հիմնային հատվածի անոթները սեղմում են դիմային նյարդը, ինչի հետևանքով էլ տեղի են ունենում դեմքի մկանների անցավ կծկումներ։

Այս խնդրի դեպքում մարդիկ սովորաբար դիմում են ակնաբույժին, մինչդեռ այն գրեթե կապված չէ աչքերի հետ, ուստի հարկավոր է դիմել ոչ թե ակնաբույժին այլ նյարդաբանին։

Աչքի թրթռոցի դեպքում մասնագետն առաջին հերթին նշանակում է դեղորայքային բուժում, որն օգնում է ազատվել սթրեսից։ Բացի այդ, շատ արդյունավետ կարող է լինել նաև ընդհանուր մերսումն ու գլխի և դեմքի մկանների մերսումը։ Հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մանուալ թերապիայի կամ ասեղնաբուժության հմուտ մասնագետի։

Ընդհանուր առմամբ՝ աչքի թրթռոցը խոսում է կուտակված լուրջ հոգեբանական խնդիրների մասին, որոնցից չի հաջողվում ազատվել։ Նման դեպքերում դեղորայքային բուժման հետ մեկտեղ հարկավոր է փորձել վերանայել նաև վերաբերմունքը կյանքին և ազատվել սթրեսային գործոններից։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ