ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատմում է՝ թե ինչպես եղավ, որ իր ընտանիքը հայտնվեց Պարետատան ցուցակում, ինչ ջանքեր գործադրեց, որ իրենց հանեն այդ ցուցակից։
Վստահ է իշխանությունները տապալել են կորոնավիրուսային գործընթացն ամբողջությամբ։ Կանխատեսում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները առավել տեսանելի են լինելու հոկտեմբերին։ Իր համար «երկրորդ ալիք» հասկացությունը չկա․ «Սա դեռ մի մեծ ալիք է, որ չի ավատվել»,- ասաց Աշոտյանը և հավելեց, որ այս իշխանությունները ընդունակ չեն սովորել իրենց սխալների վրա և առհասարակ ընդունակ չեն սովորել։