Գլխավոր էջ Գլխավոր Բժշկական համալսարանից մինչև դատարան

Բժշկական համալսարանից մինչև դատարան

5412
0

Դիմանկար։

Հետաքրքրական է կազմել այսօր ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդկանց դիմանկարը, ըստ իրենց արարքների և կենսագրությունում   անքակտելի մաս կազմող փաստերի։ Այսպիսով` ներկայացնում ենք  Երևանի կարանտինային վայրերի ղեկավար  Նարեկ Վանեսյանի գործունեության քրոնիկոնը։

Այսօրվա հերոսը Բժշկական Համալսարանը ավարտել է  2010թ․- ին, երբ արդեն ԱԺ-ում աշխատում էր ԲՀԿ կուսակցության առաջնորդ՝ Գագիկ Ծառուկյանի օգնական (2008-2013 թթ) սրանք հենց այն տարիների էին, երբ ԲՀԿ-ն  կոալիցիայի կազմում էր։ Այդ տարիներին էր ընթանում  նաև << Գյումրի>> ԲԿ կառուցումը (բացում 2012-ի  սեպտեմբերի 4 ) , որի տնօրեն դառնալուն էր հավակնում Գագիկ  Ծառուկյանի երիտասարդ օգնականը։ Նորավարտ երիտասարդին չհաջողվեց ստանձնել  << Գյումրի >> ԲԿ-ի տնօրենի պաշտոնը, մամուլը այդ շրջանում բազմիցս անդրադարձավ այն փաստին,  որ տնօրեն ընտրվելու պայմաններից մեկը առնվազը  2 տարվա կառավարման կամ 3 տարվա ձեռնարկատիրական փորձն է, որը չուներ Ն․ Վանեսյանը։

Նարեկ Վանեսյանի հաջորդ աշխատավայրը եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության և գիտամեթոդական աշխատանքների համակարգման պետ լինելը։ Նախարարությունում Վանեսյանը երկար չմնաց, ավելին` սկսած 2014 թ-ից նրա աշխատատեղերի փոփոխությունը ճեպընթացային է եղել, իսկ առավել կոնկրետ,  Նարեկ Վանեսյանի  կարիերայի գունեղ էջը սկսվում է 2015թ․-ի մայիսի  29-ից, երբ նա նշանակվում է << Իջևան ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն։ Այնտեղ աշխատում է ոչ լիարժեք 6 ամիս։ ԲԿ-ի հաջորդ տնօրենը  Ռուզաննա Գրիգորյան է ով, բացի  տնօրենի պարտականությունները ստանձնելուց ընդունեց նաև բժշկական կենտրոնի 30 մլն․ դրամ կուտակած պարտքը ։ Մինչ տիկին Գրիգորյանը մարում էր << Իջևան >> ԲԿ-ի պարտքերը Նարեկ Վանեսյանը  արդեն աշխատում էր  Տավուշի մարզպետարանի  սոցիալական հարցերի և առողջության բաժին պետ։ Տավուշի մարզպետարանի պաշտոնատար աթոռը նա զբաղեցրել է  2 ամիս (2015թ․ հոկտեմբերի 12 –ից նույն թվականի  դեկտեմբերի  29-ը )։

Ն․ Վանեսյանի աշխատանքայի հաջորդ հանգրվանն է եղել << Գյումրի>> ԲԿ-ն։ Տվյալ բժշկական կենտրոնում  նա աշխատել է շուրջ մեկ տարի 2016 թ․-ին,  որի ընթացքում գյումրու բնակիչ, << ԳՐՈՄ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ>> Ընկերության տնօրեն՝ Վարդան Հակոբյանը առիթ է ունեցել շփվել Նարեկ Վանեսյանի հետ և այդ մասին պատմել է Հրապարակ օրաթերթի խմբագրությանը։

https://hraparak.am/post/5bd2d9ca850341069f3ee8de

Մեջբերում․

«Այդ օրերին հայրս վատացավ, եւ գիշերով ստիպված եղա նրան հիվանդանոց տեղափոխել: Հորս մեկ անգամ արդեն սրտի ստենդավորում արել էին: Երբ հիվանդանոց տարա, հետազոտությունից հետո պարզվեց, որ նույն խնդիրն է մոտը, և նորից ստենտավորման անհրաժեշտություն կա: Անկախ ամեն ինչից , ես պատրաստ էի նրա կյանքի համար գումար չխնայել, բայց, քանի որ երաշխիքի մեջ էր, պիտի անվճար ստենտավորվեր: Չգիտեմ՝ գիշերվա այդ ժամին ի՞նչն էր Նարեկ Վանեսյանին հիվանդանոց բերել , եւ ինչո՞ւ էր վճարման հետ կապված հենց նա ինձ հետ սակարկում , այդ պահին այնքան խառն էի, որ չհասցրեցի անալիզ անել: Պատկերացնում եք՝ երաշխիքի վերջին օրն էր, և պնդում էր, որ օրն արդեն ավարտվել է, մի քանի ժամ ուշացել ենք, պարտավոր ենք վճարելու: Մինչդեռ, հորս երբ հետազոտեցին, օրը դեռ չէր ավարտվել: Ես, իհարկե, հորս կյանքի համար վճարեցի ճիշտ այնքան, որքան ինքը պահանջեց, բայց նրա պահվածքը մինչև այսօր չեմ կարողանում մոռանալ: Ինձ հետ բազար էր անում, ասում էր՝ համաձայնիր այս գումարին, հակառակ դեպքում ստենդավորոում չենք անի, և հորս վիրահատեցին առավոտյան»,- պատմել է                  «Հրապարակի»-ի զրուցակիցը:

Նարեկ Վանեսյանի հաջորդ նշանակումը նրան բերեց հանրային լայն  ճանաչում, դա ՝ <<Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն>> ՓԲԸ- ի տնօրենի նշանակումն էր, որտեղ աշխատեց մի քանի ամիս։ Ի թիվս կենտրոնի ներսում կատարվող խմորումների վերաբերյալ, մամուլի պարբերաբար հրապարակումների Վանեսյանի  ՀԱՊԱԿ-ը ղեկավարելու  վերջակետի առիթ հանդիսացավ ՄԻՊ  չհայտարարված այցելությունը հոգեբուժարան։ https://www.ombuds.am/am/site/VideoGalleryView/133

2018 թ․ հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների աշխատակազմը հոգեբուժարանում հայտնաբերեց ապօրինաբար պահվող քաղաքացու և այդ մասին հայտարարություն տարածեց։  Նարեկ Վանեսյանը գերագնահատելով հոգեբուժարանի տնօրենի իր պաշտոնը և, հավանաբար, տեղյակ չլինելով, որ ՄԻՊ գործունեությունը միջամտելը քրեորեն պատժելի է, փորձ կատարեց խոչընդոտել ՄԻՊ-ի աշխատանքին  և արժանացավ էլ ավելի կոշտ պատասխանի։ https://ombuds.am/am/site/ViewNews/602

Մարդու իրավունքների գրասենյակի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով հոգեբուժարանի տնօրենի վարքագիծը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Առողջապահության նախարարը նրա համար  պետք է կազմակերպի դասընթացներ և իր ենթակայությամբ գործող կազմակերպության ղեկավարին բացատրի, որ Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ նախատեսված անկախ պաշտոնատար անձ է , ում լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությունը ցանկացած ձևով միջամտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն»։

ՄԻՊ-ի կողմից ապօրինության  արձանագրումը, ինչպես նաև տնօրենի անօրեն պահվածքին առողջապահության նախարարը ստիպված եղավ արձագանքել և Նարեկ Վանեսյանը ազատվեց զբաղեցված պաշտոնից։  Սակայն տվյալ ժամանակահատվածում Վանեսյանը ունեցավ ևս երկու աղմկոտ դրվագ։ Առաջինը՝ Երևանի պետական Բժշկական համալսարանում  Նոբելյան մրցանակակիրներին պատվավոր դոկտորների կոչում շնորհելու հանդիսավոր արարողության ժամանակ ստեղծել է կոնֆլիկտային իրավիճակ և քաշքշոց։ Միջադեպի արդյունքում մի շարք գիտնականներ, անվանի բժիշկներ, պրոֆեսորներ, դասախոսներ և ուսանողներ բաց նամակ են գրել վարչապետին կրթության և առողջապահության նախարարներին Նարեկ Վանեսյանի վարքագիծը բնութագրելով գռեհիկ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով ըստ շրջանառվող լուրերի Նարեկ Վանեսյանի ընկերն է , տվյալ միջադեպը բնութագրեց,<< ճանճից փիղ չդարձնելու օպերացիա>>։ https://ombuds.am/am/site/ViewNews/602

 

Երկրորդ՝ Նարեկ Վանեսյանի դեմ հարուցվել է քրեական գործ։ Իջևան քաղաքի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրենից՝  աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը՝ հափշտակել է գումարը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը չհեռանալու մասին: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Հարկ է նշել նաև, որ մինչ վերջերս դատական նիստը  անժամկետ հետաձգված էր և մեզ հասած տեղեկությունների համաձայն հետաձգման պատճառը Նարեկ Վանեսյանի նախաձեռնությամբ է եղել։ Սակայն, ամենայն հավանականությամբ, սպառելով դատական նիստը հետաձգելու բոլոր հնարավորությունները նիստը նշանակվել է  2020թ․-ի  օգոստոսի 11-ին։  http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=32369622321756630

Սակայն արի ու տես, որ այս ամենը խոչընդոտ չեն հանդիսացել, որպիսի  Առողջապահության նախարարի ընկեր ներկայացող Նարեկ Վանեսյանին վստահվի հաջորդ, շատ պատասխանատու պաշտոնը Հայաստանի համար, պանդեմիայի առումով, օրհասական օրերին։ Նարեկ Վանեսյանը այսօր էլ ղեկավարում է Երևանի կարանտինային վայրերի գրասենյակը։ Սակայն հարկ է հիշեցնել, որ համաձայն մամուլում շրջանառվող լուրերի, ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացրել  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Բան այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաև հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի բուժառուներ և առաջացրել ֆինանսական ծախսերի արհեստական ուռճացում։  https://armlur.am/1016148/

Այս իրարանցման մեջ նույնպես շրջանառվում է Նարեկ Վանեսյանի անունը։

Ի դեպ, հետաքրքրական կլինի մասնակցել օգոստոսի 11-ին կայանալիք Նարեկ Վանեսյանի գործով դատական նիստին և հարցնել, թե ի՞նչու է նախքան դատարանի որոշումը  ամբողջությամբ փոխհատուցել քաղաքացուն հասցրած վնասը։

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ