Գլխավոր էջ Նորություններ Ֆրանսիայում տղամարդը մահացել է կրետի խայթոցից

Ֆրանսիայում տղամարդը մահացել է կրետի խայթոցից

639
0

Ֆրանսիայում ընտանեկան հանգստի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել. 52-ամյա տղամարդը խեղդվել է կրետի խայթոցից լեզվի վրա, գրում է Newsweek-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ալպերում գտնվող Անսի լճում:

Նշվում է, որ կրետը ուտելու ընթացքում թռել է տուժողի բերանի մեջ եւ խայթել նրան լեզվով:

Խայթոցի արդյունքում տղամարդու լեզուն այտուցվել էր: Նա սկսել էր խեղդվել եւ կորցրել էր գիտակցությունը: Նրա սիրտը կանգ էր առել: Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն նա մահացավ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ