Գլխավոր էջ Գլխավոր Վարչապետը խախտել է հակահամաճարակային կանոնները

Վարչապետը խախտել է հակահամաճարակային կանոնները

712
0

Մարտի 1-ին, երբ ՀՀ-ում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, պաշտպանության նախարարությունը հայտարարեց կարանտին։ Բոլոր զորամասերում արգելվեցին տեսակցությունները, այցերը։ Անգամ հարազատները չէին կարողանում տեսակցել իրենց երեխաներին, լրատվականներին արգելվեց նկարահանումներ իրականացնել։

Օրերս համացանցում էին հայտնվել մի քանի ծնողների դժգոհություններ, որ չեն կարողանում ներկա գտնվել իրենց որդու երդման արարողությանը։

Այս գործողությունները միանշանակ տվեց իր արդյուքը՝ բանակում վարկվածներ եղան, սակայն բռնկում՝ ոչ։

Այս իրավիճակում, երբ երկրում արտակարգ դրություն է, իսկ զորամասեր մուտքերը արգելված են, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելում է Սիսիանի զորամաս՝ ասել է թե զինվորների սոցիալ- կենցաղային պայմաններին ծանոթանալու։ Որքա՞ն կարևոր էր այցը և ի՞նչ կարող է արժենալ այն զինվորների համար։ Վարչապետը և իրեն ուղեկցող անձնակազմը ամեն օր շփում են ունենում տարբեր անձանց հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում վարակվածների թիվը գերազանցում է 40400-ը, իսկ ճաշարանում զինվորները չեն օգտագործում անհատական պաշտպանիչ միջոցները, անհրաժեշտ էր պահպանել հակահամաճարակային կանոնները՝ հանուն սահմանների ամրության։

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ