Գլխավոր էջ Գլխավոր Յուրաքանչյուր երրորդ քաղաքացի դեմ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալուն

Յուրաքանչյուր երրորդ քաղաքացի դեմ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալուն

525
0

ԱՄՆ-ում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ երկրի բնակչության մեկ երրորդը դեմ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալուն,  անգամ եթե այն անվճար տրամադրվի և հավանության արժանա Սննդի և դեղերի վարչության կողմից, հայտնում է Daily Mail պարբերականը։

Այսպիսով՝ «Գելլափ» հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի կողմից անցկացված հարցման մասնակիցների 65 տոկոսը հայտնել է, որ կընդունի պատվաստանյութ ստանալու առաջարկը,  մինչդեռ 35 տոկոսը նշել է, որ կհրաժարվի դրանից։

Աղբյուրը մանրամասնում է, որ հարցման պատասխանները բաժանվել են ըստ կուսակցական, տարիքային, սեռային պատկանելիության, մաշկի գույնի, բնակության շրջանի այլ հատկանիշներով տարբերվող մարդկանց կարծիքների։ Ըստ այդմ՝ հանրապետականների միայն 47 տոկոսն է կողմ պատվաստմանը, մինչդեռ դեմոկրատների դեպքում այս ցուցանիշը գերազանցում է 80 տոկոսը։

Նշվում է, որ և՛ կանանց, և՛ տղամարդկանց 65 տոկոսը պատրաստ է պատվաստանյութ ստանալ։ 30-64 տարիքային խմբում գտնվողները պատվաստվելու շատ ավելի քիչ պատրաստակամություն են հայտնել, քան 18-29 և 65-ից բարձր տարեկան անձինք։

Four-in-10 non-white Americans say they would also not get the vaccine despite the coronavirus affecting black and Hispanic people more than whites

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ