Գլխավոր էջ Գլխավոր Ջուրը հանդիսանում է պրոֆիլակտիկա քաղցկեղի դեմ պայքարում. սննդաբան

Ջուրը հանդիսանում է պրոֆիլակտիկա քաղցկեղի դեմ պայքարում. սննդաբան

1435
0

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Հասուն մարդու օրգանիզմի ավելի քան 70 %-ը կազմում է ջուրը: Եվ իզուր չէ ասված ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարված ամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան հակառակը: Ջրի ու դրա կարևորության մասին MedMedia.am-ը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ:

«Մաքուր ջրի հետ մեր օրգանիզմ են ներթափանցում միկրոէլեմենտներ՝ յոդ, կալի, մագնի, ֆոսֆոր։ Հենց ջրային նյութափոխանակության շնորհիվ կարգավորվում է մեր օրգանիզմի ջերմային հավասրակշությունը, միաժամանակ, առողջ բջջային պատկեր ունենալու համար անգնահատելի է ջրի գործոնը»,-մանրամասնեց մասնագետն ու ավելացրեց, որ ջուրն ակտիվացնում է օրգանիզմի բոլոր գեղձերի աշխատանքը: Սննդաբանի խոսքով՝ ջուրը նաև հանդիսանում է հակաօքսիդանտ և պրոֆիլակտիկա քաղցկեղի դեմ պայքարում, քանի որ այն ակտիվացնում է նյութափոխանակությունը, հարկ է նշել, որ առանց ջրի օգտագործման հնարավոր չէ նավազեցնել քաշը:

«Օրը ցանկալի է սկսել գոլից մի փոքր տաք ջրով, սակայն միայն լեզուն և ատամները մաքրելուց հետո»,-ասաց Գայանե Շահխաթունին ու ավելացրեց. «Օրվա մեջ ջուրն ահնարժեշտ է խմել ուտելուց 30-40 րոպե առաջ կամ հետո: Սա նրա համար է, որ սնունդը մարսվելու ընթացքում ջուրը ստոմոքսում չհայտնվի և չնոսրացնի այն նյութերը, որոնցով կատավում է մարսողությունը»: Մասնագետի փաստմամբ ցանկալի է խմել ֆիլտրված ջուր, բայց ոչ մի դեպքում եռացրած կամ սառեցրած, այս պարագայում կորչում են օգտակար նյութերը:

«24 ժամվա ընթացքում մարդու յուրաքանչյուր 1 կգ –ը պետք է ստանա 30 մլ ջուր»,-ամփոփեց սննդաբանը: MedMedia.am-ը Ձեզ է ներկայացնում մի շարք հետաքրքիր փաստեր ջրի մասին.

1. Ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում
2. Տաք ջրից ավելի արագ է սառույց ստացվում
3. Ամենաշատ քաղցրահամ ջրի պաշարները սառցադաշտերում են
4. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է
5. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում
6. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման: Ամեն խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել
7. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ