Գլխավոր էջ Գլխավոր Հերպես վիրուսը առաջացնում է ստամոքսի քաղցկեղ

Հերպես վիրուսը առաջացնում է ստամոքսի քաղցկեղ

867
0

Սինգապուրից և Ճապոնիայից մի խումբ գիտնականներ հայտնագործություն են կատարել. պարզվում է՝ 8-10% ստամոքսի քաղցկեղի տակ թաքնված է Էպշտեյն-Բարրի վիրուսը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Գիտնականները բացահայտել են, որ վիրուսային գենոմն ուղղակիորեն փոխում է մարդու «էպիգենետիկ լանդշաֆտը»՝ ակտիվացնելով փոխադրող գեները, որոնք մուտացիայի են ենթարկվում և քաղցկեղ առաջացնում:

Մարդու բջիջներում գենոմի կառուցվածքի եռաչափ վերլուծությունը ցույց է տվել, որ վիրուսի պատճառով դրանց մեջ ստամոքսի քաղցկեղին հատուկ աննորմալ ակտիվ շրջաններ են առաջացել: Ապշեցնում է վիրուսի՝ քաղցկեղածին գեները արտասովոր կերպով ակտիվացնելու ունակությունը, ասում են գիտնականները:

Ի դեպ, այս վիրուսը պատկանում է հերպես վիրուսներին (մարդու հերպեսի տեսակը՝ 4): Այս վիրուսները բազմիցս տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ են դարձել: Օրինակ, ըստ ճապոնացի գիտնականների, դեպրեսիան կարելի է ախտորոշել արյան անալիզով, որը ցույց է տալիս 6-րդ տիպի հերպես վիրուսի առկայությունը: Իսկ Կարոլինայի ինստիտուտի գիտնականները, վերլուծելով ցրված սկլերոզով հիվանդների արյունը, պարզեցին, որ բոլոր հիվանդները վարակված են հերպես վիրուսի նույն՝ HHV-6A շտամով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ