Գլխավոր էջ Գլխավոր Բիլ Գեյթսը մտավախություն ունի, որ պատվաստանյութերը կարող են մարդկանց համար վտանգավոր լինել

Բիլ Գեյթսը մտավախություն ունի, որ պատվաստանյութերը կարող են մարդկանց համար վտանգավոր լինել

511
0

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մտավախություն ունի, որ աշխարհում անհրաժեշտ ստուգումներ չանցած և այդ պատճառով էլ վտանգավոր համարվող պատվաստանյութերը կարող են մարդկանց համար լայն հասանելիություն ունենալ, գրում է korrespondent.net կայքը։

Գեյթսի խոսքով՝ պատվաստանյութի համար մղվող «մրցապայքարի» հետևանքով որոշ երկրների կառավարություններ կարող են հավանություն տալ և վտանգավոր պատվաստանյութերի արտադրության անցնել։

«Մտավախություն ունեմ, որ աշխարհում որևէ տեղ կարող է առանց նորմատիվային ստուգումների պատվաստանյութ հայտնվել, որը մեծաքանակ հիվանդների համար կարող է հասանելի լինել»,- հայտարարել է Գեյթսը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ