Գլխավոր էջ Նորություններ «Իմ կարծիքով ավելի խոցելի են բուժաշխատողները». Գևորգ Գրիգորյան

«Իմ կարծիքով ավելի խոցելի են բուժաշխատողները». Գևորգ Գրիգորյան

1705
0

Առողջապահության կազմակերպիչ բժիշկ-ուռոլոգ  Գևորգ Գրգիորյանի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը չի գործում, որովհտև այն կռուպցիոն ռիսկերը, որ առկա են առողջապահական ոլորտում, չեն մեկնաբանվում։ Բժիշկը օրինակ բերեց  Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած բժշկական կենտրոնը, որտեղ պետության կողմից  ֆինանսավորումը երեք անգամ ավելացել  է։

YerevanToday-ի հետ զրույցում Գևորգ Գրիգորյանն անդրադառնալով առողջապահության ապահովման հարկի մուծմանը, խոսեց տաքսիստների մասին, ովքեր գրանցված չլինելու պատճառով չեն վճարում այդ 6% -ը։

Լրագրողի խոսքին ի պատասխան, թե  տաքսիստները խոցելի խավ են․ բժիշկը պատասխանեց, որ ըստ իր փորձի ավելի խոցելի են բուժաշխատողները։
«Տաքսիստը աշխատող է ով աշխատում և վարձատրվում է իր աշխատանքի դիմաց 200․000-250․000 դրամ։ Իսկ բժիշկը՝ ով գործ ունի մարդկային կյանի հետ նվազագուն աշխատավարձը 150․000-200․000 դրամ է։ Մարդ, ով կյանքեր է փրկում ավելի քիչ է վարձատրվում քան վարորդը»։

Որտեղ է սոցիալական արդարությունը, երբ չգրանցված  վարորդը աշխատում է ամսեկան 250․000 դրամ և ավելի ու չի վճարում  հարկը, իսկ գրանցված բժիշկը ով  ավելի քիչ է վարձատրվում, պետք է վճարի վարորդի առողջապահական ապահովագրության համար։ Այն վարորդի ով անզգույշ մեքենա վարելու  արդյունքում   օգտվում  է առողջապահական  ապահովագրությունից։

Գևորգ Գրիգորյանը հորդորեց դուրս գալ  հուզական դաշտից և միասին քննարկել ՝  հասկանալու, արդյոք այդ համակարգը կաշխատի մեր երկրում, թե՝ ոչ։

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ