Գլխավոր էջ Գլխավոր «Թորոսյանը շատ լավ հասկանում է , որ շուտով պատասխան տալու ժամանակն է»․...

«Թորոսյանը շատ լավ հասկանում է , որ շուտով պատասխան տալու ժամանակն է»․ Նունե Ներսիսյան

187
0

«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը գրում է․

«Հիշում եք չէ պարետատան ճեպազրույցը , երբ Մհեր Դավիդյանցը միամտաբար հայտարարեց , որ դեռևս հունվար փետրվար ամիսներին Նորք ինֆեցիոն հիվանդանոցը ընդունել է կորոնավիրուսով պացիենտների ։ Հենց այդ օրվանից Դավիդյանցը գրեց իր վճիռը Սորոսյանի մոտ ։ Բոլորս շատ լավ գիտենք , որ համավարակի դեմ պայքարը ԱՆ նախարարը և կառավարությունը տապալեցին ։ Արդեն երրորդ անգամ են ԱԴ հայտարարում ։ Այնպիսի տպավորություն է , որ Ուհանը չէ վարակի էպիկենտրոնը , այլ Հայաստանը ։Ու կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում գտնել այդ չղջիկակերներին։ Բայց խնդիրը դրա մեջ չէ ։ Թորոսյանը շատ լավ հասկանում է , որ շուտով պատասխան տալու ժամանակն է ։ Հենց դրա համար էլ գտել է քավության նոխազին ՝Մհեր Դավիդյանցին։ Շատ շուտով սորոսական նոր տնօրենը կվերացնի հունվար փետրվար ամիսների պացիենտների հիվանդության պատմագրերը ։ Կվերանան նաև կեղծված շատ փաստաթղթեր , որոնք նախարարի կողմից են ստորագրված ։ Նորք ինֆեցիոնում կհայտնվեն մարդիկ , ովքեր շատ հեշտ ու մեծ սիրով ցուցմունք կտան հենց Դավիդյանցի դեմ ։ Ու գիտեք սարերի հետևում չէ այդ օրը , քանի որ Covid-19 – ի մեծ «լվացքատունը» հենց Նորք ինֆեկցիոնում և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ -ում է։ Նաև կվերանան բոլոր այն պացիենտների պատմագրերը , որտեղ առանց հիվանդի հետ համաձայնագրի , կլինիկակն փորձարկումներ են արել որոշակի դեղորայք տալով ՝օրինակ Պլակվենիլ ։ Հանկարծակի կկորեն մահացածների պատմագրերը , մի խոսքով blur out կլինի ամբողջը ։ Չմոռանանք , որ Թորոսյանն է ժամանակին հրամայել , որ հենց Դավիդյանցը ստորագրի այդ «լվացքատան» փաստաթղթերի տակ։ Ու մի կարևոր բան Դավիդյանց ՝ հիշիր բումերանգի օրենքը , հիշիր երբ մեծ խանդավառությամբ ՁԻԱՀ-ի կենտրոնն էիք փլատակի վերածում համախոհներով ։ Եվ վերջում մի խորհուրդ ՝ շնաձուկը քեզ խժռելու է Դավիդյանց , դու շատ փոքր ձկնիկ ես այս օվկիանոսում , քանի ուշ չէ ինքդ սկսիր բացահայտումները , փրկիր կյանքդ։ Հաջորդ քավության նոխազը, ըստ ինձ լինելու է պարետը ՝ Տիգրան Ավինյանը վարչապետի համար ։

Հ.Գ Վնասի կեսից դարձի գալն էլ օգուտ է»։

Հիշում եք չէ պարետատան ճեպազրույցը , երբ Մհեր Դավիդյանցը միամտաբար հայտարարեց , որ դեռևս հունվար փետրվար ամիսներին Նորք…

Posted by Nune Nersisyan on Saturday, August 8, 2020

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ