Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 58 հազար նոր դեպք

ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 58 հազար նոր դեպք

482
0

Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 58 հազար նոր հաստատված դեպքեր, մահացել է 1243 մարդ, հայտնել է Զոնս Հոփկինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների եւ այլ բաց աղբյուրների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համալսարանի տվյալներով` ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 58.173 նոր դեպք:

Զոն Հոփկինսի համալսարանից ստացված վերջին տվյալների համաձայն` համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4.942.746 դեպք, COVID-19-ից մահացել է ավելի քան 161.000 հիվանդ: Ավելի քան 1.6 միլիոն մարդ առողջացել է:

Ամբողջ աշխարհում, համալսարանի տվյալներով, գրանցվել է ավելի քան 19.4 միլիոն վարակման եւ ավելի քան 721 հազար մահվան դեպք: Վերականգնվածների թիվը գերազանցել է 11.7 միլիոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ