Գլխավոր էջ Գլխավոր Բժշկի խորհուրդները հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներին

Բժշկի խորհուրդները հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներին

806
0

ՌԴ Առողջապահության նախարարության կանխարգելիչ բժշկության պետական հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Գալինա Խոլմոգորովան հայտնել է, թե ինչ կանոնների պետք է հետևեն հիպերտոնիկ հիվանդություն ունեցող անձինք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

«Հիպերտոնիան շատ լուրջ, երկարատև հիվանդություն է, որը պահանջում է մշտական բուժում: Հիվանդները, որոնք թողնում են դեղորայքային բուժումը և «շտապում» են որոշ ժողովրդական միջոցներ կիրառել, շատ սխալ են վարվում: Այդ դեպքում ամեն ինչ բավականին վատ ավարտ է ունենում», — ասել է բժիշկը:

Խոլմոգորովան շեշտել է՝ հիպերտոնիկ հիվանդություն ունեցող անձինք պետք է իրենց առողջությանը հետևեն ամեն պահի՝ սկած արթնանալուց։ Նա հստակեցրել է՝ արթնանալուց հետո պետք չէ կտրուկ ոտքի կանգնել, պետք է անկողնուց վեր կենալ աստիճանաբար։

Բացի այդ, նման ախտորոշմամբ հիվանդները պետք է ունենան ավելի երկար՝ 10-ժամյա քուն՝ իրենց մարմնի առանձնահատկություններից ելնելով։

Մասնագետը նշել է, որ հիպերտոնիկ հիվանդություն ունեցողները «չունեն և չեն ունենա նորմալ արյան ճնշում», բայց կարող են ունենալ արյան ճնշման թիրախային մակարդակ, ինչը ձեռք է բերվում միայն զգույշ և մշտական դեղորայքի օգնությամբ, որը յուրաքանչյուր հիվանդի համար ընտրվում է անհատական կարգով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ