Գլխավոր էջ Գլխավոր Ե՞րբ է ձևավորվում երեխայի խոսքը

Ե՞րբ է ձևավորվում երեխայի խոսքը

2088
0

Երեխայի զարգացումը չնայած, որ խիստ անհատական է, սակայն կան տարիների ընթացքում ու գիատականորեն հաստատված ստանդարտներ, որոնք  միանշանակ են բոլոր բալիկների համար: Ըստ մասնագետների երեխայի թոթովանքը սկսվում է 3-5 ամսական ժամանակահատվածում, իսկ ե՞րբ պետք է սկսի խոսել երեխան, MedMedia.am-ը հետաքրքրվել է լոգոպեդ Սոնա Սարգսյանից:  «Խոսել ասվածը մի քիչ հարաբերական է, որովհետև հենց թոթովանքի շրջանից սկսած խոսքը արդեն զարգանում է, առաջին բառերը երեխան սկսում է ասել 9-10 ամսականից սկսած, 2 տարեկանում մոտավորապես արդեն ձևավորվում է ֆրազային խոսքը, իսկ 3 երեխան արդեն կապակցված խոսում է»,-մանրամասնեց մասնագետը և ավելացրեց. «Չնայած ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս երեխաները սկսել էլ ավելի ուշ խոսել, ինչը հիմականում  կապում եմ նորագույն տեխնոլոգիաների և բազմալեզվության հետ, երբ երեխան լսում է դեռ մայրենի լեզուն չձևավորված ժամանակ»: Հիմականում, լոգոպեդի փաստմամբ,  կարելի է մինչև 1.5 -2 տարեկանը սպասել, երբ դեռ երեխան չի խոսում, սակայն մի քանի բառ ամեն դեպքում կարողանում է արտաբերել և ընկալման մակարդակը համապատասխանում է տարիքին: «Իսկ երբ երեխան չի հասկանում ուղղված խոսքը դա արդեն անհանգստանալու պատճառ է: Իսկ շուտ խոսելու համար էլ միայն պետք է ուրախ լինել»,-ասաց Սոնա Սարգսյանն ու առանձնացրեց լոգոպեդին անհապաղ դիմելու հետևյալ իրավիճակները.

  1. Երեխան 2 տարեկան է և դեռևս ոչ մի բառ չի արտաբերում և ուղղված խոսքի ընկալման մակարդակը ցածր է
  2. Հնչարտաբերման խանգարումներ և նախադասութուն կազմելու անկարողություն,
  3. Դժվարություններ գրելիս, կարդալիս, լեզվի կիրառման ժամանակ,
  4. Մայրենի լեզվի տիրապետման խնդիրներ պայմանավորված երկլեզվությամբ կամ բազմալեզվությամբ,
  5. Երեխան խոսում է, միևնույն ժամանակ, բառում կատարելով վանկային տեղափոխություններ, որոնք մշտական բնույթ են կրում,
  6. Երեխան խոսում է խոսքային «պատառիկներով»
  7. Խոսքի տեմպի և ռիթմի ջղաձգային խանգարումների` կակազություն դեպքում
  8. Արագախոսության և դանդաղախոսության դեպքում
  9. Երբ երեխան ունի ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված)
  10. Երբ երեխայի խոսքը չի համապատասխանում տարիքին
  11. Երբ երեխան ունի փափուկ և կոշտ քիմքի ճեղքվածքներ
  12. Երբ երեխայն ունի ձայնի հետ կապված խնդիրներ
  13. Երբ երեխան ունեցել է խոսք, իսկ հետագայում ինչ-ինչ պատճառներով դադարել է խոսել և այլն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ