Գլխավոր էջ Նորություններ Բուժհաստատություններում պլանային տեսչական ստուգումներին նոր որակ կհաղորդվի

Բուժհաստատություններում պլանային տեսչական ստուգումներին նոր որակ կհաղորդվի

1320
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական սպասարկման վերահսկողության վարչության աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի «ՍԲ Աստվածամայր» ԲԿ-ում փորձարկել են հիվանդանոցային գործունեության վերահսկման համար նախատեսված նոր ստուգաթերթերը:

2020թ․-ից ստուգում իրականացնող կազմակերպությունների, այդ թվում՝ ԱԱՏՄ կողմից պլանային ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերով։ Վերջիններս մշակվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի հիման վրա։

Մինչ շրջանառության մեջ դրվելը, ստուգաթերթերը փորձարկվում են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնոող կազմակերպություններում՝ գնահատելու դրանց արդյունավետությունը։

«ՍԲ Աստվածամայր» ԲԿ-ում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ ստուգաթերթի նախագծի փորձարկմանը մասնակցել են ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Անուշ Պողոսյանը, «ՍԲ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչներ, այլ մասնագետներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ