Գլխավոր էջ Նորություններ Շատերը գերադասելու են ստվերում աշխատել. առողջապահության կազմակերպիչը՝ առողջության ապահովագրության մասին

Շատերը գերադասելու են ստվերում աշխատել. առողջապահության կազմակերպիչը՝ առողջության ապահովագրության մասին

793
0

Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ ոչ բոլորն են հասկանում պարտադիր առողջության ապահովագրության  դրական ազդեցությունը, և շատերը հրաժարվելու են դրանից՝ 6000-7000դրամ  կամ 30,000-40,000  դրամ (կախված աշխատավարձից) տնտեսելու համար։ Շատերը գերադասելու են ստվերում աշխատել։ Դա և՛  գործատուին է ձեռնտու՝ հարկ չի տա, և՛  աշխատողին՝ իր աշխատած գումարն իրեն է վերցնում։

Այս մասին YerevanToday-ի հետ զրույցում,   առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը անդրադառնալով առողջության ապահովագրության նախագծին՝ ասաց, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում շատ առողջապահական խնդիրների մասին է բարձրաձայնել։  Լրագրողի այն հարցին թե՝արդյո՞ք այդ կարևոր բացթողումները  Արսեն Թորոսյանը չի նկատում․ Գրիգոորյանն ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանություն տալ։

Հարցազրույցի ժամանակ Գևորգ Գրիգորյանը խոսեց  6% ապահովագրական հարկի մասին։  Հիշեց նախորդ իշանության գործունեության ժամանակ  ունեցած 85 միլիարդ  դրամ բյուջեն, որի 60 և ավելի միլիարդը՝ «առյուծի բաժինը», տրամադրվում  էր բժշկական ծառայության ձեռքբերմանը։

Անդրադառնալով  այս տարվա բյուջեյի աննախադեպ բարձրացմանն ու ծառայությունների ավելացմանը, առողջապահության կազմակերպիչը փորձեց  հասկանալ « եթե ներդրվի այդ 6%-ի հարկը, ապա ո՞ւր են կորչելու այդ միլիարդները»։

Նրա մեկնաբանությամբ նախագծում առկա են մեծ կոռուպցիոն ռիսկեր։

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ