Գլխավոր էջ Գլխավոր «Արատակարգ դրության ռեժիմը հետապնդում է քաղաքական նպատակ»․ Ռուբեն Մելիքյան

«Արատակարգ դրության ռեժիմը հետապնդում է քաղաքական նպատակ»․ Ռուբեն Մելիքյան

1054
0

Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ: Նման տեսակետ է հայտնել ՄԻՊ-ը։

Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի է ունեցել «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկումը, որի արդյունքներն ամփոփվել են և ուղարկվել Պարետատուն:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

Այս կարծիքին էր նաև «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը, ով նաև քննարկման մասնակիցներից էր։ Ըստ Մելիքյանի արտակարգ դրության ռեժիմը չի ծառայում բուն նպատակին, այլ հետապնդում քաղաքական շահ։ Մելիքյանը ասում է, որ արտակարգ ռեժիմը պետք է մշտադիտարկման ենթարկել և գործել տվյալ պահից ելնելով։ Ներկայումս ունենք կորոնավիրուսային վարակվածության առավել նվազ ցուցանիշներ և կարելի էր հաշվի առնել Արտարկարգ դրությունը երկարաձգելիս։ Համաձայն է անձի առողջությունը գերակա է, հավաքներ իրականացնելիս էլ որոշակի սահմանափակումներին դեմ չէ։ Օրինակ դիմակներ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել և այլ։

«Հավաքների ազատության արգելքն ամրագրված է Կառավարության որոշմամբ է, չնայած անընդհատ նշվում է, որ դա արվել է Պարետի որոշմամբ: Մեր այցերը Ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում հավաքի մասնակիցներին հավաքի վայրից հեռացնելը տեղի է ունենում նրանց վարչական ձերբակալման ենթարկելով՝ «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» իրավախախտման համար: Առկա օրենսդրական կարգավորումներն իրենց հերթին հանգեցնում են իրավական դժվարությունների Ոստիկանության համար: Իրավական ոչ որոշակի կարգավորումների պատճառով Ոստիկանությունը, կարծես թե, դարձել է այս օրերի օրենսդրական կարգավորումների իրավական զոհը՝ չունենալով հստակ աշխատանքի իրավական ուղենիշներ»,- հայտնել էր Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ Ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։

«Իրավական ուղի» ՀԿ նախագահը շեշտադրեց․«Ոստիկանությունը վարչական ձերբակալում է կիրառում նաև միայնակ ակցիա իրականցնողների նկարտմամբ»։

Վարչական ձերբակալման էր ենթարկվել նաև ինքը՝ Մելիքյանը։ Շեշտեց միակը չէ՝ շատերին են վարչական ձերբակալման ենթարկել։ Ասում է նման ձերբակալման իրավաչափությունը բացակայում է։

Անհիմն է, և որոշմամբ հաստատված չէ նաև, որ արգելված են օրինակ՝ ավտոերթերը, հեծանվային ակցիաները․

«Դրանց արգելքը ևս վերահաստատում է, որ սահմանփակումը ունի քաղաքական պատճառներ։ Հենց այս ընթացքում է, որ ընդունվեցին մի շարք խնդրահարույց կոնվենցիաներ, եղան ձերբակալություններ, որոշումներ, որոնք բողոքի մեծ ալիք բարձրացրին։ Ներկայումս էլ ամեն օր տարբեր պատճառներով փորձում են բողոքի ակցիաներ իրականացնել»։ Ըստ իրավապաշտպանի այս իրավիճակը երկար տևել չի կարող։

Քննարկման մասնակիցները կարևորել էին Նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման հարցում արդյունավետ գործողությունների իրականացումը, բայց նշել էին, որ մյուս կողմից հավաքների ազատության սահմանափակումը չպետք է լինի բացարձակ։ Ավելին, պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի է և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ Ոստիկանության համար:

Քննարկման մասնակիցների առաջարկները Պարետատնից բացի ուղարկվել է նաև Արդարադատության նախարարություն:

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ