Գլխավոր էջ Գլխավոր «Կորոնավիրուսային համավարակից ավելի սարսափելի աղետ կլինի»․ Բիլ Գեյթս

«Կորոնավիրուսային համավարակից ավելի սարսափելի աղետ կլինի»․ Բիլ Գեյթս

649
0
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է բնապահպանական ճգնաժամ, որի հետևանքները կգերազանցեն կորոնավիրուսի համաճարակի վնասները:

Նա կանխատեսել է, որ մոլորակն առաջիկա մի քանի տասնամյակում, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, կկանգնի գլոբալ ճգնաժամի առջև:

«Որքան էլ համաճարակը սարսափելի է, կլիմայի փոփոխությունը կարող է նույնիսկ ավելի վատ լինել»,- գրել է միլիարդատերն իր բլոգում:

Գեյթսը կարծում է, որ աղետից խուսափելու համար անհրաժեշտ է էապես կրճատել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների քանակը:

Microsoft-ի հիմնադիրը էկոլոգիական ճգնաժամի հետևանքները համեմատել է կորոնավիրուսային համավարակի հետևանքների հետ: 100 000 բնակչության հաշվով` վարակից մահացությունների թիվը միջին հաշվով կազմել է 14: Ըստ ձեռնարկատիրոջ՝ առաջիկա 40 տարիների ընթացքում երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումից մահացությունը նույնը կլինի, իսկ 2100 թվականի շեմին այդ ցուցանիշը կլինի հինգ անգամ ավելի բարձր:

Միլիարդատերը կոչ է արել կլիմայի փոփոխության դեմ պայքարը սկսել արդեն այսօր: Մասնավորապես, նա առաջարկել է գիտության և նորարարության միջոցով վերահսկել մթնոլորտ արտանետումների մակարդակը: Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ բնապահպանական խնդիրների դեմ պայքարը պետք է իրականացվի նաև զարգացող երկրներում: Գեյթսը շեշտել է, որ մարդկությունը ժամանակ չունի և պետք է գործի արդեն այսօր:

«Տասնամյակներ կպահանջվեն մաքուր էներգիայի ոլորտում բոլոր անհրաժեշտ մշակումները կատարելու և ներդնելու համար», – ամփոփել է Microsoft- ի հիմնադիրը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ