Գլխավոր էջ Գլխավոր Ո՞ր դեպքում է գրանցվում COVID 19-ի կրկնավարակ․ պարզաբանում է վիրուսաբանը

Ո՞ր դեպքում է գրանցվում COVID 19-ի կրկնավարակ․ պարզաբանում է վիրուսաբանը

1031
0

Հայտնի փաստ է՝ գրանցվում են  COVID 19-ի կրկնակի վարակման դեպքեր։ Թեման դարձավ արդիական օրերս, երբ ֆեյսբուքյան մի օգտատեր գրեց, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց, նորից է վարակվել։ Կրկնավարակների մասին MedMedia-ն զրուցեց վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ։

«Իրականում, հայտնի է, որ մարդիկ ցանկացած տեսակի  վրուսով կարող են նորից վարակվել, եթե իրենց մոտ իմունային հիշողություն, իմունիտետ չի առաջացել։ Բնականաբար, այս վիրուսի պարագայում  էլ նման դեպքեր կարող են լինել։ Թեպետ, դա չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր վարակվել են, նորից կվարակվեն»,-նշեց նա։

Ըստ Զաքարյանի՝ որոշ թվով մարդիկ, այնուամենայնիվ կարող են կրկնավարակ ունենալ։

«Կրկնավարակներ կգրանցվեն այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմում ինչ-ինչ պատճառներով իմունիտետ չի ձևավորվել, իսկ եթե մարդը չունի իմունիտետ, բնականաբար, նորից կարող է վարակվել։ Սա նորմալ, բնական երևույթ է»,-հայտնեց նա։

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կորոնավիրուսը դառնա սեզոնային վիրուս, նա պատասխանեց․«Հնարավոր է այո, հնարավոր է՝ ոչ, քանի որ այդ ամենը ենթադրություն է։ Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ Հնարավոր է, շատ մոտ ապագայում պատվաստանյութ հայտնվի և պատվաստումներից հետո՝ վիրուսը վերանա կամ հնարավոր է՝ վիրուսը մնում է, աստիճանաբար թուլանում՝ դառնալով սեզոնային կամ հակառակը՝ դառնում ավելի ագրեսիվ»։

Նա նաև նշեց, որ այդ ամենը ենթադրություններ են, որը այս պահին ոչ ոք չի կարող գիտականորեն հաստատել, ոչ էլ՝ հերքել։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ