Գլխավոր էջ Գլխավոր Աշխարհում վարակվածների թիվը հատել է 19 միլիոնի շեմը

Աշխարհում վարակվածների թիվը հատել է 19 միլիոնի շեմը

437
0

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 19,257,726 մարդ։ Ապաքինվել է 12,357,662 պացիենտ, մահացել ՝ 717,687-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Ներկայում աշխարհում կա ավելի քան 6․1 մլն ակտիվ դեպք։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 5,032,179 մարդ, մահացել՝ 162,804-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (2,917,562), եռյակը եզրափակում է Հնդկաստանը (2,025,409)։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (98,644) և Մեքսիկան (50,517)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ