Գլխավոր էջ Գլխավոր Հավասարակշռության ապարատի ամենատարածված խանգարման դեմ միջոց է հայտնաբերվել

Հավասարակշռության ապարատի ամենատարածված խանգարման դեմ միջոց է հայտնաբերվել

549
0

Հարավային Կորեայի գիտնականները պարզ լուծում են գտել կանանց մոտ հավասարակշռության ապարատի ամենատարածված խանգարումից`գլխապտույտից ազատվելու համար: Բժիշկներն այն անվանում են բարորակ պարոքսիզմային դիրքային գլխապտույտ (BPPV): Հարկ է նշել, որ տղամարդիկ նույնպես հաճախ են տառապում դրանից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

Գիտնականները կամավորներ են հավաքագրել 957 հիվանդներից և բաժանել նրանց երկու խմբի: Առաջին խմբին օրական երկու անգամ վիտամին D և կալցիում են տվել, իսկ երկրորդին՝ պլացեբո:

Գլխապտույտի հաճախականությունը նվազել է 24% -ով այն խմբում, որը ստանում էր իրական վիտամիններ:

Ըստ գիտնականների, սա շատ լավ արդյունք է, քանի որ ավելի վաղ, BPPV-ից ազատվելու համար, հիվանդները ստիպված էին կանոնավոր ընթացակարգեր անցնել հիվանդանոցներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ