Գլխավոր էջ Գլխավոր Ավելի շատ երիտասարդներ են վարակվում COVID19-ով

Ավելի շատ երիտասարդներ են վարակվում COVID19-ով

1312
0

2020 թվականի փետրվարի 24-ից մինչև հուլիսի 12-ը ամբողջ աշխարհում ԱՀԿ-ի արձանագրած դեպքերի վերլուծությունը արձանագրում է երեխաների և երիտասարդների վարակվածության համամասնական աճ։ Հավանական պաատճառների մասին MedMedia.am-ը զրուցել է թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանի հետ:

«Կարծում եմ կորոնավիրուսի համաճարակի հենց սկզբից էլ ավելի շատ երիտասարդներ էին վարակվում և մենք մարտին արձանագրեցինք 90֊95% անախտանիշ կամ թեթև ախտանշաններով դեպքերը, իսկ ծանրները 15%, շատ ծանրները 5%»,-վստահություն հայտնեց բժշկուհին և ավելացրեց. «Որովհետև հիմնականում երիտասարդ էին և թեթև էին տանում։ Այդ ժամանակ անգամ բոլոր կոնտակտավորներին թեստավորում էին։ Իսկ հիմա մոտ 40% են թեթև, 40% ծանր և 20% շատ ծանր, և հիմա ոչ միայն կոնտակտավորներին, այլ ընտանիքի անդամներին, որոնք ունեն գանգատներ և մեծ հավանականությամբ վարակված են, չեն թեստավորում»։ Հետևաբար Լամարա Մանուկյանի խոսքով, վարակված երիտասարդների և երեխաների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք տիրապետում ենք, քանր որ միայն բարձր ջերմություն և շնչառական լուրջ գանգատներ ունեցողներին են թեստավորում և նրանց թիվն էլ է վերջին 2 ամիսների ընթացքում ավելացել։ «Ինչ վերաբերվում է ոչ պատասխանատու վարքագծին, այսինքն դիմակ չկրելուն և վիրուսի առկայությանը չհավատալուն, ապա տարեցները ավելի են հակված համաճարակաբանական կանոնները չպահպանելու»,-ընդգծեց մասնագետը և շարունակեց. «Կարծում եմ երիտադարդների հիվանդացության ավելացումը և ավելի ծանր տանելու միտումը պայմանավորված է նաև նրանով, որ երբ ծնողները հիվանդանում են, խնամքը ընկնում է երեխաների ուսերին, իսկ իրենք ոչ խիստ պահելով համաճարակաբանական կանոնները, վարակվում են, և ուշադրություն չդարձնելով սեփական առողջության վրա, բարդացնում են իրենց վիճակը»։ Թերապևտի դիտարկմամբ, երիտասարդների մեջ ավելի շատ է հանդիպում երկարատև վիրուսակրությունը հիվանդության ձգձգվող ընթացքը որոշ գանգատների առկայությամբ՝ ընդհանուր թուլություն, աշխատունակության անկում, մկանային ցավեր, սրտխառնոց, ախորժակի բացակայություն և լիարժեք ապաքինումը տևում է մինչև 40 օր։ «Այո շատ լավ է, որ այսօր ցանկացած մարդ հնարավորություն ունի թեստավորվել, բայց արդյոք մեծամասնությունը «հնարավորություն» ունի վճարովի անցնել հետազոտությունը»,-ասաց զրուցակիցս։ Վերջինիս խոսքով՝ բացի այդ ավելի ծանր ընթացքի միտումը երիտասարդների մոտ կապված է մոտ 6 ամիսների ընթացքում խուճապատագնապային տարբեր խանգարումների ի հայտ գալու, կորոնավիրուսի անհայտ ընթացքի և անժամկետ տևողության հետ։ «Սթրեսի պարագայում իջնում է կորտիզոլի քանակը օրգանիզմում և ընկճվում իմունիտետը։ Նաև ավելացնեմ, որ վիրուսը վերջին ամիսներին, իմ կարծիքով, դարձել է ավելի «ագրեսիվ», առավել ևս, որ վերջերս ապացուցվել է, որ վարակվածների 17% ունի հակամարնիններ երեք ամիս անց»-նշեց Լամարա Մանուկյանն ու եզրափակելով խոսքը շեշտեց, որ կորոնավիրուսի ախտահարման միջին տարիքը համարվում 51 տարեկանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ