Գլխավոր էջ Նորություններ Դուք խանգարում եք մեզ. Թորոսյանը՝ պատգամավորին. թեժ բանավեճ ԱԺ-ում

Դուք խանգարում եք մեզ. Թորոսյանը՝ պատգամավորին. թեժ բանավեճ ԱԺ-ում

973
0

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկման առարկա է դարձել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ՝ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը:

Այստեղ պատգամավորները լուրջ խնդիրներ և կոռուպցիոն ռիսկեր են տեսնում:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը քննարկման ժամանակ ասաց, որ ինքը նախագծին դեմ է քվեարկելու, քանի որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

Ասվածին ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վրդովված ասաց, որ Քրիստինե Պողոսյանն իրենց մեղադրում է կոռուպցիայի մեջ՝ հենարանը լինելու փոխարեն, և սա քաղաքական լուրջ հետևանք է ունենալու:

Մանրամասները` տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ