Գլխավոր էջ Գլխավոր Ասել, որ վաղ է, եկեք հետաձգենք ևս 5 տարով, կարծում եմ՝ սխալ...

Ասել, որ վաղ է, եկեք հետաձգենք ևս 5 տարով, կարծում եմ՝ սխալ է. Նախախարը՝ առողջության ապահովագրության մասին (տեսանյութ)

1070
0

Այսօր կարիք կա ներդնելու մի այնպիսի համակարգ, որը կապահովի քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական ծառայություններով։ Այս պահի դրությամբ պետությունը պետպատվերի ծրջանակներում մոտ 109 մլրդ դրամ է տրամադրում, եւ չնայած այդ գումարը տարեցտարի աճելու է, այն բավական չէ՝ բոլոր քաղաքացիների բուժօգնության ծախսերը հոգալու համար (անհրաժեշտ գումարի մոտ 45%-ն է)։ Այդ իսկ պատճառով հաշվարկվել է, որ գումարի պակասորդը լրացնելու համար որքան պիտի վճարեն հենց քաղաքացիները (մոտավորապես աշխատավարձի 4-6%)։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

« Պարտադիր կամ համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հիմնական նպատակը քաղաքացիների ֆինանսական պաշտպանվածությունն ապահովելն է, որպեսզի բուժման կամ բարդ վիրահատության կարիք ունենալու դեպքում նրանք ստիպված չլինեն լուրջ ծախսեր անել », մանրամասնել է նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ ցանկացած քաղաքացի, ով այսօր ունի «նորմալ» եկամուտ՝  200, 300 կամ 500 հազար դրամ ամսեկան, կարող է մի օր աղետալի ծախսերի բախվել, օրինակ՝ գլխուղեղի անևրիզմայի վիրահատության կարիք լինի, որը կարժենա 7-8 միլիոն դրամ։ Նույնիսկ բարձր աշխատավարձ ստացող մարդու համար նման գումար վճարելի խնդրահարույց է լինելու։ Այսօրվա դրությամբ մարդիկ միեւնույն է ծախսում են մեծ գումարներ բուժման համար, ոմանք ստիպված են լինում նույնիսկ տներ վաճառել։

«Վաղ չի արդյոք ներդնել պարտադիր կամ համապարփակ առողջապահական ապահովագրություն։ Այդ հարցը տրվում է 90-ականների կեսերից։ Այդ հարցը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր պատասխաններ. վաղ է, որովհետև համակարգը պատրաստ չի, վաղ է, որովհետև երկրի ՀՆԱ-ն այդքան մեծ չի, չկան համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներ, որ ճիշտ աշխատի, չկան աջակցող էլեկտրոնային համակարգեր։ Այս ամենը կարելի է տարածել ցանկացած համակարգի վրա, որը նոր է ներդրվում։ Ասել, որ վաղ է, եկեք հետաձգենք ևս 5 տարով, կարծում եմ՝ սխալ է», — ասել է նախարարը։

Կամավոր ապահովագրությունը, նախարարի խոքսով, այս խնդիրները չի կարող լուծել, քանի որ այսօրվա դրությամբ կամավոր ապահովագրություն ունեն ընդամենը մոտ 100 000 քաղաքացի, ավելին, նման ապահովագրությունը ավելի շատ խրախուսանք է աշխատակիցներին գործատուի կողմից, քան սոցիալական եւ ֆինանսական պաշտպանվածության համակարգ։

«Մեր խնդիրը մտածելն է, որ քաղաքացիները ունենան ֆինանսական պաշտպանվածություն։ Բայց դա կբերի նաեւ որակի բարձրացման, ծառայությունների ընդլայնման եւ այլն», — ասել է նախարարը։

Նա ավելացրել է, որ պարտադիր կամ համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգը կարելի է նաեւ փուլերով ներդնել՝ սկզբում այն կգործի, օրինակ, 1 մլն բնակչի համար, ապա նրանց կմիանան եւս 500 000, հետո՝ բոլոր մյուսները։

Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

Geplaatst door Factor TV op Donderdag 28 november 2019

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ