Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը կանխարգելվել է

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը կանխարգելվել է

631
0

Մեքսիկայի հետ սահմանին մասնակիորեն կառուցված պատն օգնում է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը կանխարգելել, հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, գրում է eadaily.com կայքը։

Նրա խոսքով՝ պատնեշի առկայությունն օգնում է Մեքսիկայից ԱՄՆ ժամանող և այդ թվում կորոնավիրուսով վարակված ապօրինի ներգաղթյալների թիվը նվազեցնել։

«Ինչպես գիտեք, Մեքսիկայում վարակման շատ լուրջ դեպքեր կան։ Պատի շնորհիվ մեզ վրա Մեքսիկայի կողմից ուժեղ բացասական ազդեցություն չկա։ Դա հրաշալի է»,- կարծում է Թրամփը։

Նախագահը հաղորդել է, որ պատնեշի ամբողջ երկարությունն արդեն «275 մղոնի է հասնում» (ավելի քան 440 կմ)։ Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին պատի երկարությունը կարող է կրկնակի լինել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ