Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը

Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը

1504
0
Ասում են, ինչպես քեզ ներկայացնես, այնպես էլ շրջապատը կընդունի: Սակայն շատերիս ինքնագնահատականն այս կամ այն պատճառով ցածր է, ինչն էլ հաճախ բարդույթուններ է առաջացնում: MedMedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է հոգաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ: «Նախ պետք է սկսել ինքներս մեր հանդեպ վերաբերմունքի փոփոխումից»,-ասաց հոգեբանն ու առանձնացրեց ևս հինգ սկզբունք բարձր ինքնագնահատական ունենալու համար: Այսպիսով.
1. Բացասական մտքերը վերածեք դրականի: Եթե ունեք ցածր ինքնագնահատական, շատ հավանական է, որ անընդհատ ինքներդ ձեզ համոզում եք ձեր սեփական ձախողման մեջ: Օրինակ ՝ «Ես դրա համար բավական հմտություն չունեմ» արտահայտությունը փոխարինել «Շատ լավ էլ կարող եմ» արտահայտությամբ:
2. Ստեղծեք սեփական ձեռքբերումների և հաջողությունների ցուցակ: Կախեք այս ցուցակը սառնարանից կամ տեսանելի վայրում: Այն կհիշեցնի, որ դուք ունեք բոլոր տվյալները՝ ձեր նպատակներին հասնելու համար:
3. Ընդունեք ինքներդ ձեզ այնպես, ինչպես կաք: Դա այնքան ակնհայտ է և միևնույն ժամանակ, այնքան դժվար: Եղեք իրատես, մի փորձեք փոխել անհնարինը, հիշեք ձեր թույլ կողմերն ու ուժեղ կողմերը: Ճիշտ հասկացողությունն ու ինքնաճանաչումը կյանքի հաջողության և հուզական բարեկեցության ամենաարդյունավետ բանալիներն են:
4. Ինքներդ ձեզ մի համեմատեք ուրիշների հետ, «մի կերակրեք» ցածր ինքնագնահատականը: Շնորհակալ եղեք ինքներդ ձեզ անձնական հատկությունների համար «նախատելու և ինքներդ ձեզ հայհոյելու»  փոխարեն:
5. Գտեք ցածր ինքնագնահատականի պատճառը: Ցանկացած խնդրի լուծման հաջողության բանալին այդ խնդրի աղբյուրը գտնելն է: Եթե այս քայլը կիռարելիս դժվարությունների հանդիպեք, դիմեք մասնագետի, գրանցվեք հոգեբանի մոտ խորհրդատվությամբ: Դա կօգնի ձեզ գտնել խնդրի արմատը:
Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ