Գլխավոր էջ Գլխավոր Նախանձ՝ երբ թունավորվում է միտքը

Նախանձ՝ երբ թունավորվում է միտքը

1233
0

Ժան-Բատիստ Մոլիերը վստահեցնում էր, որ նախանձողները մեռնում են, նախանձը՝ երբեք: Եվ Իսկապես, նախանձի մասին երկար կարելի է խոսել:: Այս զգացումը բնորոշ է բոլոր մարդկանց, անկախ նրանց բնավորությունից, խառնվածքից, սեռից, ազգային պատկանելիությունից: Նախանձի մասին MedMedia.am-ը զրոցել է հոգեբան Դոնարա Խանոյանի հետ: «Նախանձը դժգոհություն է ուղղված այլ մարդու ձեռքբերումներին և հաջողություններին: Նախանձը ենթադրում է անդադար համեմատություն, ցանկություն նյութական կամ ոչ նյութական որևէ բանի ձեռքբերմանը»,-նշեց հոգեբանը:
Վերջինիս խոսքով՝ նախանձը համարվում է վիրավորանքի, բարկության, դժգոհության, ագրեսիայի, չարության համալիրը: «Նախանձոտության զգացումը ի հայտ է գալիս սեփական առողջությունը, անձը, արտաքին տեսքը, հասարակության մեջ դիրքը, սեփական հնարավորությունները, հաջողությունները համեմատելու արդյունքում այն մարդկանց հետ, ովքեր արժանի կամ անարժանորեն ունեն ավելին»,-ընդգծեց Դոնարա Խանոյանը և ավելացրեց, որ նախանձը երկարատևության բնույթով առաջացնում է սթրես, ախտահարելով նյարդային համակարգը, ծնելով նախանձի առարկայի նկատմամբ արհամարհանք: Որոշ իրավիճակներում, մասնագետների փաստմամբ, ի հայտ է գալիս սրտնեղություն, ընկճվածություն սեփական թեարժեքության հիմքով:
«Նախանձը և նրա պատճառները, ինչպես շատ հոգեբանական խնդիրներ, կապված են մանկության հետ: Ոչ ոք չի ծնվում նախանձով, այն ձեռքբերովի արատ է»,-ասաց փորձագետն ու շարունեց. «Երբ ծնողները օրինակ են բերում մեկ այլ երեխայի` նրա հասակակցի, դրանով նրանք միայն մեծացնում են նախանձկոտին, և չեն ստեղծում առողջ մրցակցություն»: Զրուցակցիս խոսքքվ՝ երեխան զգում է իր խոցելիությունը, երեխայի աշխարհն ընկալվում է աղճատված իրականությամբ, իսկ իր հասակակիցների հետ համեմատությունները ստանում են դոմինանտող բնույթ: «Երբ ծնողները երեխային չեն սովորեցնում ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին նա կա, երբ երեխան չի ստանում անհրաժեշտ սերը, այլ փոխարենը ստանում է գովասանքներ որոշակի պահանջների կատարման համար` նվագելու, սովորելու, հավաքելու խաղալիքները և այլն: Երբ ծնողները երեխային նախատում են որոշակի կանոններից շեղվելու համար, վիրավորական խոսքեր են օգտագործում երեխայի հասցեին»,-մատնանշեց հոգեբանն ու հավելեց. «Երբ ծնողները չեն թողնում երեխային ազատ տնօրինելու իր ցանկությունները, այլ միջամտում են նրա որոշումներին: Արդյունքում մեծանում է կյանքով չուրախացող մարդ` կոմպլեքսներով, սահմանափակ նորմերով ու համոզմունքներով»:
Ըստ մասնագետի՝ նախանձոտ զգացումը ապրում է այն մարդու մոտ, ով ներքուստ ազատ չէ:
«Նախանձը փոխակերպում է ուրիշի հաջողությունը սեփական թերարժեքության, ուրիշի ուրախությունը հրահրելով առաջ է բերում սրտնեղություն ու դժգոհություն: Նախանձող մարդն իր նախանձի առարկային վերաբերում է ինչպես հաղթողի, իսկ իրեն համարում է պարտվող»,-հոգեբանը
Դոնարա Խանոյանը հորդորում է նախանձին թշնամու պես վերաբերել, քանի որ այն միայն հանգեցնում է բազմաթիվ խնդիրների: «Պետք չէ մտածել այլոց հաջողությունների և արժանիքների մասին, և չհամեմատվել, այլ մտածել սեփական յուրօրինակության մասին, ջանալ հասնել հաջողությունների»,-ամփոփեց զրուցակիցս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ