Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել Բագրավան գյուղում. չորս բնակիչ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում...

Կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել Բագրավան գյուղում. չորս բնակիչ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է․ վարչական ղեկավար

487
0

Շիրակի մարզի գյուղ Բագրավանում կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Բագրավան գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյանից: Նա նշեց, որ բոլոր վարակակիրների առողջական վիճակը դրական է:

«Այս պահին բնակիչներից չորսը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են, լավ են իրենց զգում, նրանց ընտանիքի անդամները ինքնամեկուսացել են, սակայն թեստերի պատասխանները բացասական են եղել: Ավելի վաղ երկու բնակիչ ևս վարակվել էր, բայց հիմա լավացել են, տանն են»,- ասաց նա:

Պետրոսյանը մանրամասնեց, որ չորս վարակակիրներից երկուսը տարեց ամուսիններ են, իսկ մյուս երկուսը տարբեր ընտանիքներից են: Նա նշեց, որ վարակի տարածման աղբյուրից տեղյակ չեն, քանի որ գյուղում ոչ մի մասսակայան միջոցառում չի կազմակերպվել, բայց քանի որ գյուղը մոտ է Երևան-Գյումրի մայրուղուն, կասկածում են, որ վարակը տարածվել է գյուղեր այցելող առևտրականներից:

Աղբյուր՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ